Կարլո Կոլլոդին հանրահայտ «Պինոկիոյի արկածները» հեքիաթի հեղինակն է: Այն թարգմանվել է ավելի քան 240 լեզուներով և համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ թարգմանված ու կարդացված ոչ կրոնական գիրքը աշխարհում։
Ի՞նչ է պատահում երեխաների հետ, երբ նրանք սկսում են ստել: Մեկի ականջներն են կարմրում, մյուսն սկսում է կակազել: Իսկ մեր հերոսի՝ Պինոքիո անունով տղայի քիթը ստելիս երկարում էր: Եվ որքան շատ էր ստում, այնքան ավելի էր երկարում: Այս հեքիաթը հրապուրիչ և միաժամանակ հուզիչ պատմություն է կախարդական աշխարհի մասին, որտեղ ապրում են բարի վարպետ Ջեպետոն, Խոսող Ծղրիդը, խորամանկ Կատուն և Աղվեսը, տխուր Առլեքինոն, բարի Փերին և շատ ու շատ այլ հերոսներ: Փայտե տիկնիկը երազում է իսկական տղա դառնալու մասին, սակայն մինչ կապտածամ փերին կկատարի Պինոքիոյի երազանքը, վերջինս պետք է անցնի ծանր փորձություններով, ունենա զարմանահրաշ արկածներ և շատ բան սովորի: Գիրքը ներկայացնում...