Իմ անունը Փիղ է, և սա հենց իմ իսկական օրագիրն է: Խնդրում եմ կարդաք օրագիրս, որ Իմ մասին իմանաք ամեն ինչ: Ես ձեզ կպատմեմ աֆրիկյան սավաննայում անցկացրած իմ կյանքի մասին և կծանոթացնեմ իմ զարմանահրաշ ընտանիքի հետ: Դուք կիմանաք՝ մենք որքան շատ ենք ուտում ամեն օր և իրականում ինչից ենք վախենում: Հուսով եմ՝ օրագիրս ձեզ բավականություն կպատճառի: Երբ գրում էի, Սթիվ Փարքըր անունով մի մարդ արարած էր օգնում ինձ:
Իմ անունը Տիրանոզավր է, և սա հենց իմ իսկական օրագիրն է: Խնդրում եմ կարդաք օրագիրս, որ Իմ մասին իմանաք ամեն ինչ: Ես ձեզ կպատմեմ այն զով վայրի մասին, որտեղ ապրում եմ, նաև այն մասին, թե ինչ եմ սիրում ուտել: Դուք կծանոթանաք իմ ընտանիքի, ինչպես նաև մյուս դինոզավրերի հետ, ովքեր ապրում են իմ շրջակայքում: Նրանցից ոմանք տարօրինակ են, բայց մյուսները շա՜տ լավ ճաշակ ունեն: Հուսով եմ՝ օրագիրս ձեզ բավականություն կպատճառի: Երբ գրում էի, Սթիվ Փարքըր անունով մի մարդ արարած էր օգնում ինձ:
Իմ անունը Սարդ է, և սա հենց իմ իսկական օրագիրն է: Խնդրում եմ կարդաք օրագիրս, որ Իմ մասին իմանաք ամեն ինչ: Ես ձեզ կբացատրեմ, թե ինչպես եմ գործում իմ անզուգական մետաքսե սարդոստայնը, և դուք ձեզ համար կբացահայտեք, թե ես ում եմ սիրում բռնել այդ սարդոստայնով, որ ուտեմ: Ես նաև կպատմեմ ձեզ, թե ինչ պատահեց այն օրը, երբ ես ծուղակն ընկա Հսկայի տանը. ո՜ւֆ: Հուսով եմ՝ օրագիրս ձեզ բավականություն կպատճառի: Երբ գրում էի, Սթիվ Փարքըր անունով մի մարդ արարած էր օգնում ինձ:
Իմ անունը Շնաձուկ է, և սա հենց իմ իսկական օրագիրն է: Խնդրում եմ կարդաք օրագիրս, որ Իմ մասին իմանաք ամեն ինչ: Ես ձեզ կպատմեմ այն ամենը, ինչ կատարվում է իմ անդրջրյա աշխարհում: Այստեղ՝ ներքևում, երբեմն այնքա՜ն սարսափելի է: Ուրիշ ծովային կենդանիների էլ կհանդիպեք, որոնք լողում են այստեղ: Հուսով եմ՝ օրագիրս ձեզ բավականություն կպատճառի: Երբ գրում էի, Սթիվ Փարքըր անունով մի մարդ արարած էր օգնում ինձ:
«Կենդանիների օրագրեր» փաթեթը ներկայացնում է «Շնաձուկ», «Տիրանոզավր», «Փիղ», «Սարդ» գրքերը: Կենդանիների օրագրերն անձնական հուշագրություններ են, որոնք գրում են այն երիտասարդ կենդանիները, որոնք սիրում են օրագիր պահել: Հուշագրությունները անչափ հետաքրքիր են, երբեմն՝ զվարճալի, իսկ հաճախ՝ սարսափազդու: Դրանք ընթերցողի մեջ ցանկություն են առաջացնում՝ ներթափանցելու յուրաքանչյուր կենդանու կյանքի մանրամասների մեջ: