Շերլոք Հոլմսի՝ մասնավոր խուզարկուի մասին պատմությունների հեղինակն անգլիացի գրող սըր Արթուր Քոնան Դոյլն է: Հոլմսի կերպարը գրական ամենավառ կերպարներից է, այնքան, որ շատերը նրան իրական են համարել: Ըստ հարցման՝ միջինում ամեն հինգերորդ բրիտանացի համարում է, որ Հոլմսն իրականում գոյություն է ունեցել, իսկ Լոնդոնում մինչև իսկ նրա «տուն- թանգարանը» կա, ուր չի դադարում երկրպագուների հոսքը: Անգամ Քոնան Դոյլի կյանքի ընթացքում այլ հեղինակներ պատմվածքներ էին գրում խուզարկուի արկածների մասին: Հոլմսի մասին գրել են Քոնան Դոյլի որդի Ադրիանը, մի շարք նշանավոր հեղինակներ՝ Ջոն Դիքսոն Քարրը, Էլլերի Քուինը, Մորիս Լեբլանը, Սթիվեն Քինգը, Ռեքս Սթաութը, Մարկ Տվենը, Բորիս Ակունինը, և նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը:...
Գերմանական ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչ Վիլհելմ Հաուֆն (1802-1827) իր կարճատև կյանքի ընթացքում ստեղծել Է նշանակալից գրական ժառանգություն. մի պատկառելի մասը կազմում են գեղարվեստական հեքիաթները, որոնք նրան համաշխարհային ճանաչում են բերել: Այս ժողովածուն ընդգրկում Է «Շպեսարտի պանդոկը» հեքիաթաշարը և մի քանի պատմվածք:
Վախթանգ Անանյանի մեծ ճանաչում ունեցող «Սևանի ափին» արկածային վեպը հյութեղ ու հետաքրքիր լեզվով, ժողովրդական բառ ու բանով գրված գործ է, որը հատկապես այսօր ունի ճանաչողական մեծ արժեք: Ինչպես հատուկ է արկածային գրականությանը՝ վեպն ընթերցվում է հափշտակությամբ, իսկ յուրահատուկ, խոհեմ, քաջարի, արկածախնդիր և ուսումնատենչ կերպարները տպավորում են իրենց յուրաքանչյուր արարքով ու արկածով:
«Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի գիրքն է: Գրվել է 1865 թվականին։ Ներառված է նաև գրքի շարունակությունը՝ «Ալիսը Հայելու աշխարհում»։ Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական, լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ժանրի վրա: Գրքի ստեղծում Չարլզ Դոջսոնն իր հայտնի «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը մտահղացել...
Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» վեպը գյուղացի մի խումբ երեխաների հետաքրքիր, լարված ու բացահայտումներով լի արկածների պատմություն է: Մինչև վերջ սպասումների ու լարվածության մեջ պահող սյուժեն միևնույն ժամանակ գրավիչ է նրանով, որ ընթացքում բացահայտվում են որսորդական բազմաթիվ գիտելիքներ, կարևոր տեղեկություններ գազանների մասին, ինչպես նաև՝ պատկերվում են նվիրումի և ընկերասիրության տպավորիչ դրվագներ:
Անգլիացի հանրահայտ գրող Ջ. Ռ. Ռ. Թոլքինի «Հոբիթը» վեպն իրավամբ համարվում է 20-րդ դարի մանկապատանեկան գրականության դասական արժեքներից մեկը: Վեպի հերոսների անհավանական արկածները մշտապես լարված հետաքրքրության մեջ են պահում ընթերցողին, միևնույն ժամանակ մղում խորհրդածելու շատ ու շատ կարևոր երևույթների և արժեքների մասին: Գրքում պատմվում է հոբիթ Բիլբո Բեգինսի արկածների մասին, որոնց մեջ նրան ներքաշում են Գենդալֆ կախարդը և 13 թզուկները։ Նրանց ճանապարհորդության նպատակն էր հասնել Միայնակ լեռանը և հետ վերցնել այն գանձերը, որոնք թզուկներից խլել էր Սմոգ անունով վիշապը։ կզբում հեղինակն այս գիրքը գրել էր իր երեխաների համար։ Անավարտ ձեռագիրը կարդում են Թոլքինի ընկերները և, ի վերջո, այն ընկնում է...
«Մաուգլի. Ջունգլիի գիրքը». Անգլիացի նշանավոր գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակակիր Ռադյարդ Քիփլինգը կյանքի մեծ մասն ապրել է Հնդկաստանում, և նրա ստեղծագործությունները հիմնականում ոգեշնչված են հենց այս երկրի տպավորություններով: «Ջունգլիի գիրքը» ժողովածուից մեր գրքում մեկտեղված պատմությունները Մաուգլի փոքրիկ հնդկացի տղայի և ջունգլիում նրա արտասովոր կյանքի ու արկածների մասին են: Գրքի հերոսները կենդանիներ են, բայց մարդու նման են իրենց պահում՝ սիրում են, ատում, դավեր նյութում, նույնիսկ առասպելներ պատմում։ Մարդ Մաուգլին և վայրի կենդանիները ապրում են միևնույն արդարացի օրենքներով։ Այդ օրենքները խախտում էր միայն շերտավոր հրոսակը՝ Վագր Շեր Խանը։ Վիքիպեդիա
Անգլիացի գրող Ռաֆայել Սաբատինին «Նավապետ Բլադի ոդիսականը» արկածային վեպը գրել է 17-րդ դարի վերջերի պատմական նյութերի հիման վրա։ Փիթր Բլադ անունով մի բժիշկ՝ ծագումով իռլանդացի, իր համար անսպասելի մասնակցում է Անգլիայի Հակոբ 2-րդ թագավորի դեմ բռնկված ապստամբությանը, որի համար նրան աքսորում են Վեստ Ինդիա՝ տաժանակրության։ Անողոք ստրկությունից ազատվելու միակ ճանապարհը ծովահեն, այսինքն՝ ծովային ազատ ավազակ դառնալն է։ Եվ Փիթր Բլադը իր ընկերների հետ փախչում է գերությունից․ նրանք իսպանական մի նավ են գրավում ու դառնում Կարիբյան ծովի ծովահեններ։ Նավապետ Բլադը զավթում է թագավորական նավեր, սակայն այդ նավերի հասարակ նավաստիներին նա միշտ խնայում է: Նա պայքարում է միայն գաղութարարների ու թագավորական իշխանության...
Օգտվելով Տրանսիլվանիայի հեռավոր գյուղերից մեկում իշխող սնոտիապաշտական հավատալիքներից`մենակյաց բարոն դը Գորցն ու նրա անբաժան ուղեկից Օրֆանիկը բացառապես գիտական հնարքների, գյուտերի շնորհիվ մի ամբողջ գյուղի բնակչության առջև ստանձնում են «սատանայի» դերը`բնակչության ահուսարսափն օգտագործելով իրենց նախագծած ծրագրի իրագործման համար:
«Հեքլբերի Ֆիննի արկածները» Մարկ Տվենի վեպն է, որը գրվել է 1884 թվականին։ Սա «Թոմ Սոյերի արկածները» վեպի շարունակությունն է։ Հեքլբերի Ֆիննը փախչում էր իր դաժան հորից և նավարկություն սկսում Միսիսիպի գետի հոսանքով։ Ճանապարհին, կղզիներից մեկում, նա հանդիպում և ընկերակցում է սևամորթ Ջիմի հետ։ Որոշ ժամանակ անց, հանգամանքների բերումով նրանց են միանում երկու խարդախներ՝ դուքսը և թագավորը, որոնք կրկնակի անգամ ստրկացնում են փախստական սևամորթ Ջիմին և գետի երկայնքով ընկած քաղաքներում, կեղծ թատերական բեմադրություններ ներկայացնելով, դրամ են շորթում միամիտներից։ Հեքլբերի Ֆիննը օգնություն է խնդրում Թոմ Սոյերից և նրանք մի ազատման պլան են մտածում։ Բայց եթե Ֆիննը դա շատ լուրջ էր ընդունում, ապա Թոմը դա անում էր զուտ հետաքրքրության համար։ «Հեքլբերի...
Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» հեքիաթ-վիպակը գրվել է մոտ 90 տար առաջ, սակայն կարծես մեր ներկա իրականության արտացոլումը լինի: Բռնակալ Երեք Հաստլիկների իշխանության դեմ տեղի է ունենում ժողովրդական ընդվզում զինագործ Պրոսպերոյի և մարզիկ Թիբուլի գլխավորությամբ: Այդ նույն ժամանակ պատահաբար վնասվում է թագաժառանգի տիկնիկը, և դոկտոր Գասպար Արներին հրաման է ստանում վերանորոգել այն: Եվ դրանից հետո դեպքերը զարգանում են չափազանց անսպասելի ընթացքով:
«Օլիվեր Թվիստի արկածները» Չարլզ Դիքենսի երկրորդ, իսկ անգլիական գրականության առաջին վեպն է, որի գլխավոր հերոսը երեխա է: Բովանդակություն Օլիվեր Թվիստ՝ տղա, ում մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ: Նա մեծանում է ծխական համայնքի մանկատանը, որի միջոցները շատ խղճուկ են: Քաղցած հասակակիցները ստիպում են նրան հավելում խնդրել ճաշին: Այդպիսի համառության համար տնօրենությունը վաճառում է նրան գերեզմանափորներին, որտեղ Օլիվերը ծաղրի է ենթարկվում ենթավարպետների կողմից: Ենթապետի հետ կռվից հետո Օլիվերը փախչում է Լոնդոն, որտեղ նա ընկնում է Ճարպիկ խաբեբա մականվամբ երիտասարդ գրպանահատի խմբի մեջ: Ավազակների որջը ղեկավարում է խորամանկ և նենգ հրեա Ֆեգինը: Նրանց է միանում սառնասիրտ մարդասպան և կողոպտիչ Բիլ Սայկսը: Նրա 17-ամյա ընկերուհին՝ Նենսին, Օլիվերի...
«Ռոբինզոն Կրուզո» վեպն անխոհեմորեն կյանքին մարտահրավեր նետած մարդու մասին է: Անխոհեմություն, որի պատիժը լինում է երկարատև մենակությունն անմարդաբնակ կղզում: Բազում փորձություններ հաղթահարած Ռոբինզոն Կրուզոն ամենը համարում է նախախնամության հետևանք, որի պատճառով էլ հաշտ ու համերաշխ է մնում զրկանքներին: Վեպը կամքի, հաստատակամության և մարդու ստեղծարար ունակությունների բացահայտման անսպառ անակնկալներ ունի, որի համար էլ երեք դար շարունակ աշխարհում երբևէ հրատարակված գլուխգործոցներից մեկը:
Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի այս հետաքրքրաշարժ վեպը՝ «Տասնհինգամյա նավապետը», առաջին անգամ լույս է տեսել 1878 թվականին։ Ողբերգական իրադարձությունների արդյունքում կետորսական «Պիլիգրիմ» նավի նավապետն է դառնում տասնհինգամյա մի պատանի՝ Դիկ Սենդը։ «Տասնհինգամյա նավապետը» վեպը ոչ միայն պատմում է հերոսների տարաբնույթ արկածների մասին, այլ նաև ծանոթացնում ընթերցողին նավագնացության սկզբունքներին, Աֆրիկայի աշխարհագրությանն ու գիտնական Բենեդիկտի շնորհիվ պատկերացում տալիս միջատաբանության մասին։ «Տասնհինգամյա նավապետը» էկրանավորվել է 3 անգամ՝ 1945-ին (ԽՍՀՄ), 1974 (Ֆրանսիա, Իսպանիա) և 1986-ին (ԽՍՀՄ):
Գուլիվերի ճանապարհորդությունները (անգլ.՝ Gulliver’s Travels, գրքի ամբողջական անվանումը՝ Ճանապարհորդություններ դեպի աշխարհի մի քանի հեռավոր երկրներ), անգլիացի գրող Ջոնաթան Սվիֆթի սատիրական–ֆանտաստիկ վեպն է, որում հեղինակը սրամտորեն ծաղրուծանակի է ենթարկում մարդկային և հասարակական արատները։ Առաջին անգամ հրատարակվել է 1726-1727 թվականներին Լոնդոնում։ «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպը հայերեն առաջին անգամ 1857 թվականին թարգմանել է Սարգիս Գասպարյանը՝ «Ճամբորդությունք Կյուլիվերի ի զանազան հեռակա ազգս աշխարհի ի Հովնաթան Սվիֆթա» վերնագրով։ Լեմյուել Գուլիվերը Նոտտինգհեմշայր մեկնելիս իր նախորդ ճանապարհորդությունների մասին ձեռագրերը թողնում է իր բարեկամի՝ Ռիչարդ Սիմփսոնի մոտ։ Վերջինս կրճատում է դրանք ու հրատարակում։ Հետագայում Գուլիվերն իր նամակում դժգոհություն է հայտնում արված կրճատումների ու թվականները սխալ գրելու վերաբերյալ։ Պատմություն Ըստ Սվիֆթի նամակների՝...
Թոմ Սոյերի արկածները վեպում Մարկ Տվենը ներկայացնում է իր մի շարք վեպերի հերոս Թոմ Սոյերի տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։ Թոմ Սոյերը մոտ 12 տարեկան մի տղա է, որը մոր մահից հետո ապրում էր իր մորաքույր Պոլիի տանը: Իր այս արկածները տևում են մի քանի ամիս։ Այդ ընթացքում Թոմն ականատես է դառնում սպանության և բացահայտում է այն, սիրահարվում է դասընկերուհուն (Բեքի Թետչերին), փախչում տնից, դառնում ծովահեն և ապրում ամայի կղզում, մասնակցում սեփական հուղարկավորությանը, մոլորվում քարանձավում և վերջիվերջո ապահով դուրս գալիս այնտեղից, գտնում գանձ, որն արժի տասներկու հազար դոլար, և այդ գումարը կիսում իր ընկեր...
Գիրքը անգլիական միջնադարի ժողովրդական բալլադի հերոս Ռոբին Հուդի և իր ընկերների արկածների մասին է, ովքեր Նոթինգեմ քաղաքի մոտ գտնվող Շերվուդ անտառում զբաղվում էին ավազակությամբ ու կողոպուտով: Սիրելի պատանիներ, դուք այս հերոսներին կսիրեք, քանի որ նրանք այդ ամենն անում էին աղքատներին ու կարիքավորներին օգնելու համար:
Վահագնի 13-րդ տարեդարձը սկսվեց աղետալի. բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ իր երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են… Փոխարենը հենց այդ օրը Վահագնը պետք է օգներ կյանքի վերադառնալ մի վաղնջական, ոչ այնքան առասպելական մի էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո կընկերանար: Բայց վիշապները, ինչպես կպարզվի հետագայում, այնքան էլ բարիդրացիական չեն տրամադրված մարդկանց նկատմամբ…
Սամը ծնվել է մարտի ութին: Նրան թվում էր, թե «իսկական տղաները» այդ օրը չեն ծնվում, իսկ ինքը… Բանն այն է, որ Սուրն էլ մի նորմալ օր չէր աշխարհ եկել: Նա ծնվել էր նահանջ տարի՝ փետրվարի 29-ին, և այդ նշանակալից օրը հազիվ չորս տարին մեկ էր օրացույցին հայտնվում: Փաստորեն Սուրն ու Սամը բախտակից ընկերներ էին: Աշխարհում թե մի բան կար, որ ընկերներին լուրջ մտահոգություն էր պատճառում՝ հռչակավոր դառնալու երազանքն էր: Նրանք շարունակ մտածում էին, թե ի՜նչ մի արտակարգ գործ կատարեն, որ բոլորը զարմանքից ապշեն, բայց… Ահա այս երկու տղաների անհավատալի արկածների մասին է պատմում նուրբ հումորով ու զավեշտական իրավիճակներով հագեցած այս...
XX դարի իտալացի ականավոր գրող Իտալո Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը» վեպի (1957)՝ նրա լավագույն երկերից մեկի գործողությունը ծավալվում է XVIII դարի և XIX դարի սկզբին ծառաշատ Օմբրոզայում: Արկածային սյուժեով, էքսցենտրիկ կերպարներով և հեղինակին հատուկ թեթև և հեգնական ոճով վեպն արծարծում է նաև մեր ժամանակների կարևորագույն խնդիրները:
Օգտվելով Տրանսիլվանիայի հեռավոր գյուղերից մեկում իշխող սնոտիապաշտական հավատալիքներից`մենակյաց բարոն դը Գորցն ու նրա անբաժան ուղեկից Օրֆանիկը բացառապես գիտական հնարքների, գյուտերի շնորհիվ մի ամբողջ գյուղի բնակչության առջև ստանձնում են «սատանայի» դերը`բնակչության ահուսարսափն օգտագործելով իրենց նախագծած ծրագրի իրագործման համար:
Յուրի Օլեշայի այս հեքիաթ-վիպակը գրվել է մոտ 90 տար առաջ, սակայն կարծես մեր ներկա իրականության արտացոլումը լինի: Բռնակալ Երեք Հաստլիկների իշխանության դեմ տեղի է ունենում ժողովրդական ընդվզում զինագործ Պրոսպերոյի և մարզիկ Թիբուլի գլխավորությամբ: Այդ նույն ժամանակ պատահաբար վնասվում է թագաժառանգի տիկնիկը, և դոկտոր Գասպար Արներին հրաման է ստանում վերանորոգել այն: Եվ դրանից հետո դեպքերը զարգանում են չափազանց անսպասելի ընթացքով:
Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի հեղինակն անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Լութվիջ Դոջսոնն է (Լուիս Քերոլը նրա գրական կեղծանունն է): Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական, լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ժանրի վրա:«Հայելուց այն կողմ, և թե Ալիսն ինչ տեսավ այնտեղ» պատմությունն առաջինի տրամաբանական շարունակությունն է` հեքիաթի երկրորդ մասը:
Այս վեպը վրացի արձակագիր Նոդար Դումբաձեի ամենահայտնի և սիրված ստեղծագործություններից է: Բարության և ընկերասիրության, ինքնանվիրումի ու անձնազոհության, կամքի ու հաստատակամության մարմնավորում են վեպի հերոսները, որոնց շրջապատում հասակ է առնում պատանի Զուրիկոն՝ գլխավոր հերոսը: Արկածային ու հետաքրքիր դրվագները, հումորի անսպառ ներկայությունը վեպին հաղորդում են առանձնահատուկ գրավչություն: