Ամերիկացի գրող, 20-րդ դարի ամերիկյան գրականության նշանավոր դեմքերից մեկը
(1922 – 2007)
Իր վեպերում Վոնեգութը բացահայտել է գիտատեխնիկական հեղափոխության հակասությունները, պսակազերծել «տեխնիկական լավատեսության» արմ․ փիլիսոփայությունը, որի իրականացումը լի է սոցիալական համընդհանուր աղետով, հասարակության բարոյական այլասերումով կամ ֆիզիկական ոչնչացումով։ Վոնեգութի արձակում գիտական ֆանտաստիկայի նմանությունը միաձուլված է գրոտեսկային և այլաբանական գրականության ավանդույթների հետ։