«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը «Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակել է անգլիացի նշանավոր գրող Ջեկ Լոնդոնի «Մեծ տան փոքրիկ տիրուհին» վեպը: Այն Ջեկ Լոնդոնի ամենաբանաստեղծական վեպն է և ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը: Լույս է տեսել հեղինակի կյանքի վերջին տարում: Վեպը արտասովոր մի կնոջ պատմություն է: Հերոսուհին գեղեցիկ է, համարձակ, ունի զարմանալիորեն անարատ հոգի, երազել է մեծ սիրո մասին ու դարձել իր սիրո գերին: Երբ նա հասկանում է, որ ամուսնու հանդեպ ունեցած իր մեծ սերը նվազում է, փորձում է ամեն կերպ պահպանել այն, վերականգնել խամրող ու կույր երբեմնի բուռն սերը: Բայց երբ գլխապտույտ առաջացնող հրաշքներով և զվարճություններով լի առանձնատանը հայտնվում է ամուսնու լավագույն ընկերը, անսպասելիորեն...
«Համաշխարհային գրականություն» մատենաշարի շրջանակներում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում լույս է տեսել ռուս հանճարեղ գրող Մ. Լերմոնտովի ստեղծագործությունները: Գրքում զետեղված են հեղինակի հեղափոխական ռոմանտիզմի փայլուն նմուշներ «Մծիրի» և «Դևը» պոեմները, «Դիմակահանդես» չափածո դրաման և «Մեր ժամանակի հերոսը» ռեալիստական վեպը: Լերմոնտովի հերոսները իրականության դեմ ընդվզող, ողբերգական, տառապող ու շրջապատին տառապանք պատճառող կերպարներ են: Գրքում տեղ գտած այս ստեղծագործությունները համաշխարհային գրականության նվաճումների շարքին են դասվում:
«Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակված հերթական գիրքն ընդգրկում է Մ. Գորկու մի շարք ստեղծագործություններ, որոնք ներառված են հանրակրթական դպրոցի և բուհերի ուսումնական և ուսումնաօժանդակ ծրագրերում: Գորկին առաջին անգամ հայ մշակույթին ծանոթացել է 1890-ական թթ.: Ռուս-հայ գրական կապերի պատմության մեջ նշանակալի իրադարձություն եղավ Գորկու նախաձեռնությամբ ու խմբագրությամբ 1916-ի գարնանը լույս տեսած «Հայ գրականության ժողովածու»-ն: Հայտնի է նրա նամակագրությունը Շիրվանզադեի, Վահան Տերյանի և ուրիշների հետ: Մահից մի փոքր առաջ մասնակցել է «Հայաստանի պոեզիայի անթոլոգիա»-ի խմբագրման աշխատանքներին: Գորկու ստեղծագործությունները թարգմանել են Հովհաննես Թումանյանը, Հակոբ Հակոբյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Մովսես Արազին և ուրիշներ: Հայ բեմում բազմիցս ներկայացվել են նրա պիեսները
«Համաշխարհային գրականություն» մատենաշարի հերթական գիրքն ընդգրկում է Իվան Տուրգենևի «Հայրեր և զավակներ» վեպը: Վեպում մարդկային սիրո տարբեր դրսևորումներն են արտահայտված` սերը դեպի ծնողը, սերը դեպի քույրը, ընկերը, շրջապատի մարդիկ։
«Համաշխարհային գրականություն» մատենաշարով լույս են տեսնում ռուս հանճարեղ գրող Ա. Չեխովի ստեղծագործությունները: Գրքում զետեղված են մեծ գրողի մի շարք պատմվածքներ, ինչպես նաև «Երեք քույր» դրաման: Ռուսաստանի հայաբնակ վայրերում Չեխովն առնչվել է հայերի հետ, ծանոթացել նրանց սովորույթներին, տպավորությունները գրել ճամփորդական նոթերում ու նամակներում: Նրա «Գեղեցկուհիներ» պատմվածքը (1889թ), որն ընդգրկված է այս գրքում, մի հայ ընտանիքի պատմություն է:
«Համաշխարհային գրականություն» մատենաշարի սույն հատորում կրկին անդրադարձել ենք ռուս մեծ գրող Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործություններին: Պուշկինի ստեղծագործությունն ընդգրկում է ռուս ժողովրդի կյանքի, պատմության և հերոսական պայքարի կարևորագույն կողմերը: Նա շատ հանճարեղ գործեր է ստեղծել հայրենական պատմությունից վերցված թեմաների հիման վրա: Դրանցից են նաև այս գրքում զետեղված «Կովկասի գերին» պոեմը, «Կապիտանի աղջիկ» վեպը: Գրքում տեղ են գտել նաև Պուշկինի հեքիաթներից երկուսը՝ «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» և «Հեքիաթ Սալթան թագավորի մասին»: Պուշկինի ստեղծագործություններն իրենց համամարդկային նշանակությամբ դարեր ի վեր եղել և մնում են աճող սերնդին կրթող հիանալի երկեր:
«Համաշխարհային գրականություն» մատենաշարի սույն հատորում անդրադարձել ենք ռուս մեծ գրող Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործություններին: Գրքում ընդգրկված է «Եվգենի Օնեգին» վիպակը, նաև Պուշկինի բանաստեղծություններից ընտրովի նմուշներ: «Եվգենի Օնեգին» չափածո վեպը ռուս իրականության ու հասարակաության բնորոշ պատկերն է: Վեպում պատկերված է պատմական կոնկրետ ժամանակաշրջան՝ ռուսական կյանքի պատկերը XIX դարի 10-ական թվականներից մինչև 20-ականների առաջին կեսը: Իրական են ներկայացված գավառական ազնվականության կյանքն ու բարքերը: