«Հաուլի քայլող ամրոցը» բրիտանացի գրող Դիանա Ուին Ջոնսի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Առաջին անգամ հրապարակվել է 1986 թվականին: 2004 թվականին «Ghibli» ընկերություն գրքի հիման վրա նկարահանել է անիմացիոն ֆիլմ, որի ռեժիսորը հանրահայտ ճապոնացի ռեժիսոր Հայաո Միյաձակին է: Սոֆի անունով երետասարդ աղջիկն ապրում է Ինգարիա թագավորությունում, որտեղ մոգությունը սովորական երևույթ է: Նա կարում է գլխարկնել և արդեն վաղուց համակերպվել է իր ճակատագրի հետ, որն իր համար չի նախատեսում որևէ պայծառ ապագա: Բայց չար Ճահճային Կախարդը նրան վերածում է ծեր կնոջ: Սոֆին լքում է իր գլխարկների խանութն ու ճանապարհ ընկնում: Եվ սկսում են նրան անհավանական արկածները: Goodreads
Եգիպտոս, Արքաների հովիտ: Հնէաբանների խումբը պատրաստվում է բացահայտելու մի առեղծվածային փարավոնի շիրիմը: Սա կարող է հեղափոխական հայտնագործություն լինել… Ցավոք, շիրիմը գտնելու ցուցումներով խիստ արժեքավոր տախտակը գողացել են: Այս գլուխկոտրուկը ի զորու են լուծելու միայն նորաթուխ դետեկտիվներ Ագաթա և Լարի Միստերիները: Իհարկե, մեր հերոսները դետեկտիվ պատմությունների սիրահար են: Արկածախնդիր ճամփորդությունների ժամանակ նրանց ուղեկցում են ծառայապետ միստր Քենթը և սիբիրյան կատու Ուոթսոնը: Goodreads
Ագաթա Օդլին նոր գործ է ստանձնել։ Ազգային պատկերասրահի մի աշխատակից ասես գետնի տակն անցած լինի։ Խուզարկության ընթացքը պարզում է, որ գործը շատ ավելի մութ է, քան Ագաթան կպատկերացներ։ Ագաթայի հետ ճամփորդե՛ք անտեսանելի Լոնդոնի զարտուղի կածաններով, որ ձեզ ուղիղ մութ գաղտնիքների խառնարանը կհասցնեն։ Goodreads
Newmag-ն Արևիկ Ուդումյանն ու «Բուրմունքը» ներկայացնում են մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույց-ամսագիրը: «Դյութէն» եկել է, որ Ձեր հետագա գնումները դառնան օգտակար ու մտածված, մաշկն էլ լինի խնամված ու միշտ երիտասարդ։ Ինչպես սնուցել, պաշտպանել ու արդյունավետ խնամել դեմքի մաշկը։ Պրոֆեսիոնալ խորհուրդներով ու մանրամասն դիտարկումներով ամսագիր, որտեղ կարող եք ընթերցել ամեն ինչ ամենամոդայիկ բաղադրիչների մասին՝ կոլագենից, հիալուրոնաթթուից մինչև անծանոթ թվացող բակուչիոլ, գլիկոլաթթու։ Երբ, ինչպես օգտագործել տվյալ բաղադրիչը, ինչ արդյունք ու նույնիսկ ցանկալի ու ոչ ցանկալի հնարավոր հետևանքներ կարող են առաջանա խնամքի ժամանակ, ինչպիսի հոգատարություն է պահանջում մաշկի տեսակներից յուրաքանչյուրը և արդյոք կլիմայական պայմանները որոշիչ են խնամքի ժամանակ։ Բոլոր հարցերի ու անծանոթ բաղադրիչների...
«Գողացված մանկություն» գրքում ընդգրկված պատմվածքների առաջին տողերը գրվեցին Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում, երբ Լիլյան 16 տարեկան էր։ Գիրքը իր տեսակով վավերագրությունն է այն ամենի, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին, բայց այս անգամ 16 ամյա աղջնակի հայացքով (կամ գրչով) ։
Արևմտյան Իռլանդիայի ամենագեղեցիկ ծայրամասերից, հանգիստ գյուղական կյանք… Այս օրերում հազվագյուտ հանդիպող ներդաշնակություն: Միջին տարիքի նախկին ոստիկան Քելվին Հուփերը Չիկագոյից տեղափոխվում է կղզի՝ երազելով գեղատեսիլ լանդշաֆտների, մաքուր օդի, խաղաղության և սրամիտ տեղացիների հետ անկեղծ զրույցների մասին, բայց ի վերջո ստանձնում է այն աշխատանքը, որից ապարդյուն փորձել է փախչել։ Տեղացի մի դեռահաս է դիմում նրան՝ օգնելու գտնել իր անհետ կորած եղբորը, քանի որ գյուղում ոչ ոքի, ու առավել ևս ոստիկաններին, կարծես թե չի հետաքրքրում այս հարցը։ Ինչ-որ բան այն չէ այս կողմերում, և Քելը պետք է պարզի, թե ինչը։ Goodreads
Խառը զրույցների և նյութերի այս փոքրիկ ժողովածուն հեղինակը կազմել է՝ աչքի առաջ ունենալով այսօր հայկական մեդիատիրույթում ամենից հաճախ հանդիպող լեզվական սխալները: Գրքում ներկայացված են նաև տարբեր թեմաներով մի քանի օգտակար բառացանկեր:
Քրիստ Մանարյանի «Մուլտի Պուլտի Այբուբեն» գիրքը նախատեսված է նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար։ Ժողովածուում յուրաքանչյուր տառի համար ներկայացված է մեկ բանաստեղծություն, և կցված է QR կոդ, որի միջոցով գրքի հերոսները կկենդանանան և երաժշտական մուլտֆիլմերով հանգավոր պատմություններ կպատմեն ամեն տառի խորհրդանշական կիրառմամբ։ Այս ժողովածուն կնպաստի այբուբենի յուրացմանը հատկապես այն երեխաների շրջանում, որոնք սիրում են դիտել մուլտֆիլմեր և լսել զվարճալի երգեր, իսկ գրքի գունագեղ ժամանակակից նկարազարդումները առավել հաճելի են դարձնում ընթերցումը և ուսուցումը։
Մատենաշարի առաջին գրքում հեղինակը յուրովի մոտեցմամբ ներկայացնում է «Հայկ և Բել» ավանդապատումը, որում նկարագրված է հայոց անվանադիր նախնու՝ ազատատենչ Հայկի և Բաբելոնի տիրակալ Տիտանյան Բելի դիմակայությունը, որը սկիզբ է առնում Բաբելոնի աշտարակաշինությունից և ավարտվում Հայկի պատմական հաղթանակով։ «Հայրենի պատմություններ» խորագրով պատմագեղարվեստական այս գրավիչ վիպակները՝ տոգորված հայրենասիրական շնչով, ընթերցողին կմոտեցնեն իր ազգային ինքնության ճանաչմանը, կհարստացնեն նրա գիտելիքները հայոց պատմությունից ու բանահյուսությունից, կծանոթացնեն բազմաթիվ հնաբանությունների ու տերմինների։ Մատենաշարը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:
Տորքը հայ առասպելաբանության ամենազորեղ դյուցազուններից է, որի տեսքից և ուժից վախենում էին բոլորը։ Բայց որքան մարմնով ահեղ, նույնքան էլ հոգով փխրուն էր նա ու պարզասիրտ՝ ունակ սիրելու և թախծելու։ «Հայրենի պատմություններ» խորագրով ներկայացվող պատմագեղարվեստական այս գրավիչ վիպակները՝ տոգորված հայրենասիրական շնչով, ընթերցողին կմոտեցնեն իր ազգային ինքնության ճանաչմանը, կհարստացնեն նրա գիտելիքները հայոց պատմությունից ու բանահյուսությունից, կծանոթացնեն բազմաթիվ հնաբանությունների ու տերմինների։ Մատենաշարը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:
«Ալի Բաբան և քառասուն ավազակները» արևելյան հեքիաթը երեխաների ամենասիրելի ստեղծագործություններից է, որ տարածված է առավելաբար եվրոպական երկրներում: Արաբական երկրներում թափառող սյուժեի հետքեր չեն պահպանվել: Սակայն 17-րդ դարի ֆրանսիացի արևելագետ Անտուան Գալանը պնդում էր, որ ինքն այն հայտաբերել և առաջին անգամ գրառել է Արևելքում: Հերոսը, անցնելով բազմաթիվ արկածների միջով, ի վերջո հասնում է երջանկության, ինչպես լինում է բոլոր ավանդական հեքիաթներում: Այս հեքիաթը, մասնավորապես, խորամանկ ագահության հանդեպ արդարության հաղթանակի մասին է:
Գրքում ներառված են Օսկար Ուայլդի «Նռնետուն» շարքի հեքիաթները՝ «Երիտասարդ արքան», «Ձկնորսն ու իր հոգին», «Ինֆանտայի տարեդարձը» և «Աստղամանուկը»: Առաջին անգամ հրատարակվել է 1891թ. որպես այն գրքի երկրորդ մաս, որը ներառում է «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն: Գիրքը նախատեսված է դպրոցական միջին և բարձր դասարանների աշակերտների, ընթերցողների լայն լսարանի համար:
Սիրելի Փիթերին՝ ընկերներից ամենահավատարիմին և ուղեկիցներից ամենասիրելիին, որ բացառիկ մի շուն է: Ագաթա Քրիստիի «Լուռ վկան» վեպը առաջին անգամ հրատարակել է Անգլիայի Collins Crime Club-ը 1937 թվականին: Նույն տարում հրատարակվել է նաև Միացյալ Նահանգներում՝ «Պուարոն հաճախորդ է կորցնում» վերնագրով: Վեպում հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն փորձում է պարզել, թե ով է սպանել ծեր միսս Արնդելին, իսկ այդ ամենն ընթերցողին ներկայացնում է կապիտան Արթուր Հասթինգսը: Goodreads
«Հուղարկավորությունից հետո» վեպի կենտրոնում Էբերնեթիների գերդաստանն է, որոնց միավորել է Ռիչարդ Էբերնեթիի հանկարծակի մահը իր վիկտորիանական ժամանակաշրջանի մեկուսի դղյակում և, իհարկե, վերջինիս կտակը։ Հեղինակը ներկայացնում է ներկաներից յուրաքանչյուրի հոգեբանական մանրակրկիտ դիմանկարը, խնդիրները, նպատակներն ու թերությունները, որոնցից պարզ է դառնում, որ գրեթե բոլորն էլ կարող էին շարժառիթ ունենալ։ Սակայն վեպի ամբողջ ընթացքում անընդհատ տրվում է ոչ միայն «ո՞վ է սպանել», այլև «արդյոք սպանություն առհասարակ տեղի ունեցե՞լ է» հարցը։ Այս մութ պատմությունը թերևս մնար չբացահայտված ու մոռացության տրվեր, եթե գործին չխառնվեր Էրքյուլ Պուարոն, որը, համադրելով աննշան թվացող փաստերը, վերականգնում է այս արտասովոր պատմության բոլոր դրվագները: Goodreads
1964 թվականին հրատարակված «Կարիբյան գաղտնիքը» վեպը միակն է միսս Մարփլի մասնակցությամբ պատմություններից, որի գործողությունները տեղի են ունենում Անգլիայից դուրս: Արև, լողափ, արմավենիներ. թվում է՝ ոչինչ չի կարող խաթարել Կարիբյան ծովի դրախտային կղզիներից մեկի անդորրը, և ծեր մայոր Փելգրեյվի մահն ընդամենը ժամանակավոր ստվեր է գցել հանգստացողների միապաղաղ առօրյայի վրա: Սակայն միսս Մարփլին հանգիստ չի տալիս այն միտքը, որ մայորի մահվան հետևում սոսկալի գաղտնիք կա, և նա ամեն ինչ կանի, որ բացահայտի այն: Goodreads
Նավարկության ընթացքում՝ օվկիանոսի հատակում հայտնվելուց հետո, Էդուարդ Թյուլեյնը նոր է սկսում հասկանալ, որ կյանքը չի սահմանափակվում նրբագեղ ու թանկարժեք հագուստներով և մյուսների հանդեպ ամբարտավան վերաբերմունքով: Սկսելով իր զարմանալի ճանապարհորդությունը` Էդուարդը նորովի է բացահայտում ինքն իրեն ու աշխարհը, իսկ նրան հանդիպած մարդիկ ու փորձությունները վերջապես սովորեցնում են ամենակարևորը` լսելն ու սիրելը… Goodreads
Ձեր առեղծվածները հօդս կցնդեն… Սա վարպետ խուզարկուի մասին սրտատրոփ պատմություններից երկրորդն է: Ագաթա օդլին հերթական աղմկահարույց գործի մեջ է թաթախվել՝ հիմա էլ Բրիտանական թանգարանում կատարված սպանության: Բայց ոճիրի հանգամանքները պրպտելիս նա սկսում է կասկածել, որ Լոնդոնի ընդերքում շատ ավելի խոր դավեր են նյութվում, դավեր՝ մետրոյի լքված կայարանի, հանդիսավոր հրավառության և հինգ հազար տոննա ձուլածո ոսկու շուրջ: Բախտի բերմամաբ՝ Ագաթան նորից հետքը բռնել է… Goodreads
Ձեր առեղծվածները հօդս կցնդեն… Կարդացեք հանճարեղ խուզարկուի գործերից առաջինը: Ագաթա Օդլին ծնված օրից իրեն խուզարկու է համարել. պարզապես սպասում էր, որ ձեռքը մի դարակազմիկ գործ ընկնի: Իսկ Լոնդոնը փրկելուց ավելի դարակազմիկ ի՞նչը պիտի լիներ: Սենյակը լիքը սիրված խուզարկուների գրքեր, Լոնդոնի բոլոր ծակուծուկերը տանող գաղտնի բանալին ձեռքին՝ Ագաթային էլ ի՞նչ է պետք լոնդոնյան հանցագործ աշխարհի խորհրդավոր անցուդարձերը բացահայտելու համար: Բայց պարզվում է, որ բոլոր մարդիկ կարծես դիմակ են հագել. ու՞մ վստահի… Goodreads
«Անց 48»–ը երգահան, հեղինակ–կատարող և բանաստեղծ Նարեկ Կոսմոսի ստեղծագործությունների առաջին ժողովածուն է։ Բանաստեղծությունների երիտասարդ հերոսը ձգտում է աշխարհը վերծանելու և ընթերցելու որպես խառնաշփոթ մի գիրք, կարգաբերելու այն որպես լավ թարգմանություն, ի վերջո վերստեղծելու այն որպես կիթառի նվագակցությամբ կատարվող մի երգ՝ ինքնափնտրումի ու միայնության, սիրո ու ինքնախաբեության, մեծ աշխարհում տեղ գտնելու, ի վերջո՝ մարդու «թարգմանության» ու ընկալման դժվարությունների մասին։ Հոլդենքոլֆիլդյան խարխափումներից հերոսին օգնում են դուրս գալու գրականությունն ու երաժշտությունը՝ դառնալով աշխարհը հասկանալու կամ ընդունելի դարձնելու նշանագրեր, երբեմն էլ՝ միակ հանգրվան ու սպեղանի։
Գոն միայն որպես խաղ չի դիտարկվում ։ Որոշ հետազոտողներ դուրս են գալիս Գոյի խաղային ձևից և փորձում են նկարագրել համակարգային ավելի բարդ տարրեր այս խաղի կատեգորիաներում և կառուցել կանխատեսող քաղաքական-տեղեկատվական, կոնֆլիկտային և տնտեսական մոդելներ խաղի հիմքի վրա: Օրինակ՝ տալ աշխարհաքաղաքական նկարագիր՝ ըստ Գոյի։
«Վարագույր. Պուարոյի վերջին գործը» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1975թ. Մեծ Բրիտանիայում: Լեգենդար խուզարկու Պուարոն ընկերոջ՝ Արթուր Հասթինգսի հետ վերադառնում է Սթայլզ, որտեղից էլ սկսել էին հանցագործություններ բացահայտելու իրենց համատեղ գործունեությունը: Այս վեպով էլ ավարտվում է Ագաթա Քրսիտիի՝ խուզարկու Պուարոյի մասին պատմող շարքը: Գիրքը Goodreads-ում
«Իմ ընկեր Մեգրեն» ընթերցողին թույլ է տալիս հետևել Մեգրեի մտքի թռիչքին, սեփական տրամաբանությամբ ենթադրություններ անել, ստուգել դրանք վարպետի հետ։ Այս գիրքը տարբերվում է ժանրի այլ ստեղծագործություններից, քանի որ առաջին պլանում ոչ թե կատարված հանցագործությունն է, այլ մի հայտարարություն, որը հակասական հետևությունների տեղիք է տալիս և շեղում… Իսկ գուցե ճի՞շտ ուղղությամբ է շեղում… Մեգրեին այցելում է Սքոթլանդ Յարդի տեսուչ պարոն Փայքը՝ ուսումնասիրելու ֆրանսիական ոստիկանության կոմիսարի աշխատանքի մեթոդները: Բայց այդ պահին Փարիզում հետաքրքիր անելիքներ չեն լինում, և Մեգրեն արձագանքում է Միջերկրական ծովի կղզիներից մեկում տեղի ունեցած սպանությանը՝ կապված խարդախության հետ. երիտասարդ հոլանդացի նկարչի կտավները ներկայացվում են որպես Վան Գոգի գործեր: Մեգրեն և...
«Ստյուարտ Լիթլը» ամերիկացի հանրահայտ մանկագիր Է. Բ. Ուայթի՝ մանուկներին հասցեագրած առաջին ստեղծագործությունն է։ Մանկական այս վիպակը մկնիկ–տղա Ստյուարտի՝ մկնանման արտասովոր արտաքինով, ընդամենը երկու մատնաչափ հասակով արկածասեր, զվարճալի փոքրիկ տղայի մասին է։ Իրականի հետ միախառն ֆանտաստիկ այս պատմությունը սովորեցնում է կենսասիրություն, ընկերասիրություն, համառություն, նպատակասլացություն։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1945 թվականին: Ստյուարտ Լիթլ մկնիկ–հերոսի պատմությունն անիմացիոն ֆիլմի, հեռուստասերիալի, բազմաթիվ տեսախաղերի, աուդիո գրքի սցենար է դարձել, արժանացել մրցանակների ու պարգևների։ Goodreads
«Աստղերու հաւատքով» գիրքը, Գալիֆորնիոյ հասարակական-քաղաքական կենաքի մէջ կարեւոր հեղինակութիւն ունեցող գործիչ՝ Դոկտ. Վիգէն Յովսէփեան (Ալեքս Յովսէփեան) բանաստեղծութիւուններու առաջին գիրքն է: Հեղինակը գեղարուեստական լեզուով ցոյց կու տայ աշխարհի, մարդոց, բնութեան հետ իր կապը, կը ներկայացնէ զգացմունքներ, որոնք ապրուելով դարձած են բանաստեղծութիւուններ: Ան, բանաստեղծութիւն գրելը եւ ընդհանրապէս՝ ստեղծագործելը, այսօրուայ դաժան ու նիւթականացած աշխարհի կարգերու դէմ պայքարի միջոցներէն կը համարէ: Հիւթեղ բառապաշարով գրուած գիրքին մէջ կը զգանք արեւմտահայ բանաստեղծութեան ոգին, որ այսօր նոր շունչ կը ստանայ արեւմտահայերէնով ստեղծագործողներու շնորհիւ: Վիգէն Յովսէփեանը, ստեղծելով այս գողտրիկ գրականութիւնը, ոչ միայն իր ներաշխարհը կը բացահայտէ, այլեւ՝ ընթերցողին կը փոխանցէ արեւմտահայերէնը պահելու, փայփայելու եվ խօսելու հրամայականը: Ընթերցողը անոր...