«Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:
«Գլխովին կորչելու վտանգը» գիրքը Գարեգին Նժդեհի հրապարակագրության երրորդ ժողովածուն է: Գրքում Նժդեհն անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքին, որն ավելի մտահոգիչ է, քան քաղաքական ճակատագիրը: Նա ասես կանխատեսել էր Քառասունչորսօրյա պատերազմը՝ մատը դնելով պանթուրքիզմի նկրտումների վրա: Խոսելով գլոբալիզմի մասին և դրա դեմ՝ Նժդեհը կարևորում է հայրենասիրությունը և սեփական ուժերին ապավինելու հանգամանքը: Նա քննադատում է դժբախտություններն արտաքին պատճառների վերագրելու և փրկությունը դրսի ուժերից սպասելու մոլորությունը: Նժդեհն աններելի է համարում պարտությունը՝ չընդունելով որևէ արդարացում: Քանի որ «սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ», Նժդեհը հորդորում է կենտրոնանալ, նորոգվել, կրթվել, վերադաստիարակվել, զինվել:
«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։ Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ Շատերն են նրա շնորհիվ վերագտել իրենց, կրկին հուսավառվել, պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ,...
«Երկրի ջիղը» գրքում տեղ են գտել «Նանա իշխանուհու կամուրջը», «Աշնան արև», «Ծառերը» և «Եզրով» ստեղծագործությունները: • Բայց միայն ինքն էր մղկտում, աշխարհը խուլ էր, գետինը չոր էր ու ցուրտ էր։ • Սիմոնը չէր զգում իր կենդանության հրճվանքը, կարծես ինքը Սիմոնն էլ խփվել ու մնացել էր Ռուսաստանի անհայտություններում։ Նա ամաչում էր իր կենդանությունից, նա չէր ուզում գյուղի աչքին երևալ, կարծես թե նա ինքն էր սպանել իր ընկեր տղերքին՝ կալի կանանց ամուսիններին։ • Պիտի կամ վախենան՝ որ հարգեն, կամ դուր պիտի գաս՝ որ սիրեն։ • Ամեն խոսք չի թռցնելու, այ որդի, պիտի զսպենք, ներենք, համբերենք, սիրենք։ • Քանի չեն մեռել՝ ապրում են։...
«Երկա՞ր» ընկեր հայրենիք ես էս հայրենիքից գլուխ չեմ հանում, և երդվում եմ, չեմ էլ ուզում գլուխս հանել էս հայրենիքից, էս հայրենիքի համար խելքից դուրս շատ զինվոր է ծակծկվել, խելքից դուրս շատ հույսեր է ծածանվել էս հայրենիքի համար, ներողություն եմ խնդրում, ընկեր հայրենիք` քեզ թերի ճանաչելու, քեզ թերի սիրելու և քո շուրջ այսքան ճշգրիտ սխալ մեծանալուս համար, հիմա գիտեմ` այն անտեր ու դուս վաղվա համար, մեզ այսօր` մի նոր բան է պետք, խելառ մի բան ոնց հրաշքը, և այն մեզ պետք է հացի կամ ջրի պես, հազվադեպ՝ գոնե կյանքի պես մեզ պետք է այն:
«1 րոպե անց» գիրքը նախատեսված է այն անձանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր րոպեն, ցանկություն ունեն բացահայտելու ամբողջ ներուժը, որոշել են խոչընդոտները դարձնել հնարավորություն, ձեռքից բաց չեն թողնում հնարավորությունները և մշտապես ձգտում են ՄիշտԱռաջ:
«Զուլալի» գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող եւ անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում… «Նրանք կուղեկցեն ինձ այնտեղ, ուր ամպերը ճեփ-ճերմակ են, ու հողը բուրում է ասես անձրևից հետո… Այնտեղ գետերը թավշյա ու գորովալի հուն ունեն, իսկ բաց մանուշակագույն լալազարները ձեռքի ափի մեջ թողնում են իրենց նուրբ թերթիկների հետքերը: Հերիք է՝ ձեռքդ թափ տաս, ու այդ ծաղկաթերթիկները մեծ թևերով թիթեռնիկների են վերածվում, ճախրում երկինք: Իսկ այնտեղ քամիները փաղաքուշ են ու խոնարհ,...
Վեպ սիրո, նավթի, սև փողերի, կարգերի բախման և մութ անցքերի մասին․ հայաշատ Բաքու, որտեղ նույնիսկ չկար «ադրբեջանցի» հասկացությունը։ Վահան Թոթովենցի եռահատոր «Բաքու» վեպը այժմ լույս է տեսնում մեկ ամբողջական գրքով։ Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի սիմվոլ․․․ Դեպքերը ծավալվում են Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկում, որտեղ, անզեն աչքով էլ պարզ է, դեռևս իշխող էին կամ գոնե սոցիալական ազեցություն ունեին հայերը։ Կարգերի բախում, սեր, նավթից գորշացած, սևացած փողեր, չքավորություն և դարի...
Սա պատմություն է այն մարդկանց մասին, որոնց սերն ու ատելությունը, թվում է, ընդմիշտ փոխկապակցված են ազգային պատկանելության հետ այս անկայուն աշխարհում, որտեղ ակնթարթային փոխվում է ոչ միայն ապագան, այլ նաև անցյալը: Պատմությունը այն մասին է, թե ինչքան հեշտությամբ են մարդկանց միջև անդունդներ գոյանում ու, թե ինչքան դժվար է դրանց միջև կամուրջներ կառուցելը: Այստեղ անձնական ճակատագրերը հյուսվում են ցեղասպանության, Սումգայիթյան ջարդերի, տարբեր ահաբեկչական կազմակերպությունների գործողությունների ֆոնին, բայց կենտրոնում մնում է մարդը իր թախիծով, միայնությանբ ու աջակցության փնտրտուքներով: Այս ամենը կարող էր պատահել ցանկացած մեկի հետ այն վայրում, որտեղ ծավալվում են վեպի գործողություններ։
Ճակատագրեր, անհատականություններ, ներփակ բնավորություններ, որ հարաբերում են վիպական ինքնատիպ տարածության մեջ՝ միմյանցից անկախ վերհանելով ընդհանրական խնդիրներ, իբրև առանցք ունենալով ապակե աչքի ամենատես ոսպնյակը: Վեպն արժանացել է ՀԳՄ և Ռուսաստանի հայերի միության «Հայը XXI դարում» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին:
«Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ ⠀
Պատմվածքների այս ժողովածուն համաշխարհային «ռոբինզոնադի» ավանդույթների յուրօրինակ շարունակությունն է՝ Արամ Պաչյանի գրողական ինքնատիպության դրոշմով: Երբեք չթուլացող զգայականությամբ, կառուցվածքային նուրբ խաղարկումներով հատկանշվող այդ պատմվածքներում յուրաքանչյուր հերոս յուրովի է փնտրում ու գտնում մարդկային նախաստեղծ պարզ ու անկեղծ կեցության իր վերջին կղզին:
Սյունե Սևադայի «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա աշխատանքները, չնայած, որ Սյունեն գրում է արդեն ութ տարի։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված եւ այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, եւ դեռեւս չհրապարակված գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝ բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, կամ էլ դրսի պայքարը. որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։ Հիմնականում պատմվածքներում հավասարության, խաղաղության ու ազատության ձգտելու գիծն է։ Գիրքը վերնագրած է «Կախվածություն», քանի որ կերպարները չեն փորձում փախչել խնդիրներից՝ չնայելով ներսի-դրսի հանգամանքներին, այլ կարծես բոլորն էլ մնում են՝ իրար կողքի,...
Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու` շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ արդյո՞ք բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, թույլ է տալիս անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը: Վիպակը, որ Լևոն Նեսի առաջին հայերեն ստեղծագործությունն է, շարադրված է առաջին դեմքով. գրական հնար, որ ուրույն հավաստիություն է հաղորդում պատմությանը: