Գերմանացի գրող, նկարիչ, կոմպոզիտոր Էռնստ Թ․Ա․Հոֆմանի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Ընկույզկոտրուկը և մկների թագավորը», առաջին անգամ տպագրվել է 1816 թվականին «Մանկական հեքիաթներ» ժողովածուում: Goodreads
«Ալ առագաստներu» վեպ-հեքիաթ e, որը գրել է Ալեքսանդր Գրինը 1916-1922 թվականներին։ Այն պատմում է անսասան հավատի ու ամենահաղթ, վսեմ երազանքի մասին, ինչպես նաև այն մասին, որ յուրաքանչյուրը կարող է հրաշք գործել իր հարազատի համար։ 1955 թվականին Կոնստանտին Պաուստովսկին «Ոսկե վարդ» գրքում վիպակի նշանակության մասին գրել է. «Եթե Գրինը մահանար՝ թողնելով մեզ միայն իր «Ալ առագաստներ» արձակ պոեմը, ապա դա էլ բավական կլիներ, որ նրան դասեին հիանալի գրողների շարքում, որոնք հուզել են մարդկային սիրտը կատարելության կոչով։ Goodreads
Ի՞նչ է պատահում երեխաների հետ, երբ նրանք սկսում են ստել: Մեկի ականջներն են կարմրում, մյուսն սկսում է կակազել: Իսկ մեր հերոսի՝ Պինոքիո անունով տղայի քիթը ստելիս երկարում էր: Եվ որքան շատ էր ստում, այնքան ավելի էր երկարում: Այս հեքիաթը հրապուրիչ և միաժամանակ հուզիչ պատմություն է կախարդական աշխարհի մասին, որտեղ ապրում են բարի վարպետ Ջեպետոն, Խոսող Ծղրիդը, խորամանկ Կատուն և Աղվեսը, տխուր Առլեքինոն, բարի Փերին և շատ ու շատ այլ հերոսներ: Փայտե տիկնիկը երազում է իսկական տղա դառնալու մասին, սակայն մինչ կապտածամ փերին կկատարի Պինոքիոյի երազանքը, վերջինս պետք է անցնի ծանր փորձություններով, ունենա զարմանահրաշ արկածներ և շատ բան սովորի: Գիրքը ներկայացնում...
«Ալի Բաբան և քառասուն ավազակները» արևելյան հեքիաթը երեխաների ամենասիրելի ստեղծագործություններից է, որ տարածված է առավելաբար եվրոպական երկրներում: Արաբական երկրներում թափառող սյուժեի հետքեր չեն պահպանվել: Սակայն 17-րդ դարի ֆրանսիացի արևելագետ Անտուան Գալանը պնդում էր, որ ինքն այն հայտաբերել և առաջին անգամ գրառել է Արևելքում: Հերոսը, անցնելով բազմաթիվ արկածների միջով, ի վերջո հասնում է երջանկության, ինչպես լինում է բոլոր ավանդական հեքիաթներում: Այս հեքիաթը, մասնավորապես, խորամանկ ագահության հանդեպ արդարության հաղթանակի մասին է:
Գրքում ներառված են Օսկար Ուայլդի «Նռնետուն» շարքի հեքիաթները՝ «Երիտասարդ արքան», «Ձկնորսն ու իր հոգին», «Ինֆանտայի տարեդարձը» և «Աստղամանուկը»: Առաջին անգամ հրատարակվել է 1891թ. որպես այն գրքի երկրորդ մաս, որը ներառում է «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն: Գիրքը նախատեսված է դպրոցական միջին և բարձր դասարանների աշակերտների, ընթերցողների լայն լսարանի համար:
«Ալադինի պատմությունը կամ կախարդական լամպը» հեքիաթը մեկն է այն հրաշապատում հեքիաթներից, որ ընդգրկված է «Հազար ու մի գիշեր» ժողովածուում: Դերձակ Մուստաֆայի կամակոր որդի Ալադինը օրերով թափառում էր փողոցներում, ոչ մի արհեստի չէր տիրապետում, բայց հենց նրան էր վիճակված գտնել կախարդական լամպն ու դիմակայել աֆրիկացի կախարդի չար ծրագրերին: Գիրքը նախատեսված է դպրոցական միջին և բարձր դասարանների աշակերտների, ընթերցողների լայն լսարանի համար: Ֆրանսիացի գրող Անտուան Գալլանը, որը հրատարակել է «Հազար ու մի գիշեր»-ի ֆրանսերեն առաջին թարգմանությունը, ներառել է Ալադինի պատմությունը, սակայն այս հեքիաթը չկա արաբական ձեռագրերից կամ տպագիր հրատարակություններից որևէ մեկում, այդ իսկ պատճառով նա երկար ժամանակ կասկածվում էր կեղծարարության մեջ։ Գալլանը...
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքը ներկայացնում է գերմանացի գրող և վիպասան Վիլհելմ Հաուֆի մեծ ճանաչում ձեռք բերած ստեղծագործություններից երկուսը՝ «Փոքրիկ Մուքը» և «Թզուկ Քիթը», որոնք փոքրիկներին կտեղափոխեն Արևելքի զարմանահրաշ և կախարդական աշխարհ` լի արկածներով ու փորձություններով։ Հաուֆի (1802-1827) գրական ժառանգությունը հեքիաթների երեք ալմանախներն են, որոնցից մեկը հրատարակել է նրա կինը՝ նրա մահվանից հետո, մի քանի վեպեր ու պոեմներ։ Այս ստեղծագործությունների շնորհիվ Վիլհելմ Հաուֆ անունը ընդմիշտ մտել է համաշխարհային գրականության պատմության մեջ: Բայրսբրոնում է գտնվում «Վիլհելմ Հաուֆի հեքիաթների թանգարանը»։
«Հայտնի առակագիրներ» շարքը սույն ժողովածուով ներկայացնում է Եզոպոսի, Մխիթար գոշի, Վարդան Այգեկցու, Ավետիք Իսահակյանի, Խնկո Ապոր, Իվան Կռիլովի և ասորական առակների ընտրանի, որը կօգնի ձեզ դառնալ ավելի իմաստուն և ճիշտ կողմնորոշվել կյանքի բազմաթիվ իրավիճակներում:
Գրքում ընդգրկված է աշխարհահռչակ դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի 12 հեքիաթ, որոնց մի մասը առաջին անգամ է ներկայացվում հայերեն: Հեքիաթների այս պատկերազարդ ժողովածուն ընթերցողի առջև կբացի Անդերսենի զարմանահրաշ, բարի և պատկերավոր աշխարհը:
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է լույս է տեսել աշխարհահռչակ Օսկար Ուայլդի ժողովածուն, որտեղ ընգրկված են գրողի հինգ սիրված հեքիաթները՝ «Եսասեր հսկան», «Երջանիկ արքայազնը», «Սոխակը և վարդը», «Նվիրված ընկերը» և «Նշանավոր Հրթիռը»:
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է լույս է տեսել մեծանուն մանկագիր, երեխաների սիրելի Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն: Նոր, զվարճալի պատկերազարդումներով այս գիրքը ընդգրկում է գրողի 16 հեքիաթները՝ ուսանելի և հետաքրքրական բոլոր ժամանակներում:
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է տեսնում Ավետիք Իսահակյանի` երեխաների համար նախատեսված ժողովածուն: Գրքում ներառված են գրողի հինգ հեքիաթներ և հինգ լեգենդներ։ Ավետիք Իսահակյանը 20-րդ դարի հայ գրականության հիմնասյուներից է։ Լինելով խորապես ազգային գրող՝ իր տաղանդի և արվեստի ուժի շնորհիվ նա վաղուց դուրս է եկել ազգային սահմաններից և հայտնի դարձել աշխարհին։
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է տեսնում Գրիմ եղբայրների ժողովածուն։ Ներառում է ինը հայտնի հեքիաթ, որոնք մեզ տեղափոխում են աներևակայելի ու հրաշքներով լի աշխարհներ։
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է տեսնում Ղազարոս Աղայանի ժողովածուն։ Ներառում է վեց հեքիաթ՝ «Օձամանուկ և Արևահատ», «Հնարագետ ջուլհակը», «Զանգի-Զրանգի», «Եղեգնուհի», «Ասլան-Բալա», «Խիզախը կամ Աներկյուղը»։