Նիդերլանդացի գրող, դրամատուրգ, բանաստեղծ
(1927 – 2010)
Հարի Մյուլիշը համարվում է հետպատերազմյան Նիդերլանդների ամենաազդեցիկ երեք գրողներից մեկը (մյուսներն են Ֆրեդերիկ Հերմանսը և Խերարդ Ռեյվեն)։ Մուլիշը մեծացել է Երկրորդ Աշխարհամարտի տարիներին, որի հուշերը խորը կնիքն են թողնել նրա հետագա գրական ժառանգության վրա։ Նա իր հրեա մոր հետ փրկվել է համակենտրոնացման ճամբարներից շնորհիվ նրա հոր՝ գերմանացիների հետ համագործակցության։