Հենրի Ռայդեր Հագարդը բազմաթիվ արկածային և պատմական վեպերի հեղինակ է: Նրա վեպերը թարգմանվել և կարդացվում են աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով։ Հագարդի պատմություններն այժմ էլ լայնորեն ընթերցվում են։
Սա անգլիացի գրող Հենրի Ռայդեր Հագարդի ամենահայտնի վեպն է՝ նվիրված Մեքսիկայի բնիկների՝ ացտեկների պայքարին ընդդեմ իսպանացի բիրտ ու դաժան նվաճողների, որոնց առաջնորդում էր Էռնանդո Կորտեսը: Գլխավոր հերոսը՝ անգլիացի Թոմաս Վինգֆիլդը, որն ուղևորվել էր Իսպանիա՝ իր մորը սպանողին գտնելու, ակամա հայտնվում է այլ մայրցամաքում և ճակատագրի բերումով դառնում է ացտեկների կայսր Մոնթեսումայի դստեր՝ Օտոմիի ամուսինը, որի հետ էլ վկան է լինում այդ քաղաքակրթության մայրամուտի օրերի: Իր վեպը հյուսելու համար Հագարդն օգտագործել է պատմական այս իրադարձություններին վերաբերող հարուստ գրականությունը, ժամանակակիցների հուշերն ու նկարագրությունները և զանազան փաստաթղթեր։ Բայց սրանով էլ չբավականանալով՝ նա անձամբ ճանապարհորդել է Մեքսիկայում, եղել է նրա լեռնաշխարհում, որտեղ մինչև հիմա էլ ապրում...