Գրքում հեղինակը ներկայացնում է այն գործոնները, որոնք նպաստում են անհատի՝ կյանքում առաջադրած նպատակներին հասնելուն: Ի պաշտպանություն հաջողության հասնելու իր թեզի՝ նա ուսումնասիրել է, թե ինչու է կանադացի հոկեյիստների մեծ մասի ծննդյան օրը օրացուցային տարվա առաջին մի քանի ամիսներին, ինչու Ռոզետո քաղաքի բնակիչները սրտի կաթված գրեթե չեն ունենում, ինչպես է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը հասել անհավատալի հարստության, իսկ The Beatles-ը դարձել մարդկության պատմության մեջ ամենահաջողակ երաժշտական խմբերից մեկը, ինչպես են մշակութային տարբերությունները ազդում մարդկանց ընկալման և ռացիոնալ որոշումների կայացման հարցում, կամ ինչից է, որ բացառիկ ընդունակություններ ունեցող տարբեր անհատներ՝ ինչպես Քրիստոֆեր Լանգանը և Ռոբերտ Օպենհայմերը, բոլորովին այլ ճակատագրեր ունեն: Goodreads
Жизнь несправедлива. Деньги, власть, слава и успех распределяются среди людей крайне неравномерно. Но почему одним все, а другим ничего? Правильно ли сводить причины успеха только к личным качествам, дарованным природой? Малкольм Гладуэлл первый, кто обнаружил скрытые законы за тем, что всегда казалось исключительно волей случая. Эти законы объясняют, почему выдающиеся хоккеисты рождаются, как правило, в январе и практически никогда – в октябре, почему азиатским школьникам математика дается легче, чем другим, почему, чтобы стать престижным нью-йоркским адвокатом, нужно быть евреем. Книга показывает, что есть общего у Билла Гейтса, «Битлз» и Моцарта и почему им удалось переплюнуть сверстников. «Гении и аутсайдеры» – не пособие «как стать успешным». Это увлекательное путешествие в мир законов жизни, из которого вы можете извлечь пользу. Goodreads
Համաշխարհային բեսթսելլներների հեղինակ և The New Yorker-ի լրագրող Մալքոլմ Գլադուելը, ոգեշնչված Դավիթի և Գողիաթի մասին աստվածաշնչյան պատմույթամբ, վերլուծում է ուժեղի հանդեպ թույլի հաղթանակը: Հոլիվուդյան միլիարդատեր, ով առաջին գումարները վաստակել է 10 տարի մաքրելով փողոցները, մարզիչ, ով թույլ բասկետբոլային թիմը հաղթանակի է բերում հատուկ ռազմավարությամբ, բժիշկ, ով կյանքը նվիրում է մանկական լեյկիմիայի դեմ պայքարին, անվախ մարդ, ով ռասայական խտրականությամբ ողողված միջավայրում պայքարում է մարդու իրավունքների համար, ինչպես նաև շատ այլ մարդիկ, ովքեր կարողացել են լուծել անլուծելի խնդիրներ: Այս իրական մարդկանց օրինակով հեղինակը ապացուցում է, որ թույլ մարդը, ով ունի երկաթե կամք, կարող է հաղթել ամենաուժեղին անգամ: