Հայտին է դարձել իր առաջին ՝ Et si c’était vrai… (հայերեն՝ Եվ եթե դա լիներ ճիշտ․․․) վեպով, որի հիման վրա 2005 թվականին նկարահանվեց «Երկնքի և երկրի միջև» ֆիլմը։
Այս գիրքը երկար տարիների ուսումնասիրություն է և եզրակացություն հարյուրավոր տղաների և աղջիկների, տղամարդկանց և կանանց մասին, որոնք փորձարկում և փորձության են ենթարկում հարաբերությունները: Սա հեքիաթների և առասպելների երկարամյա հետազոտություն է, որտեղ հերոսները կինն ու տղամարդն են՝ անիծված և օրհնված Սիրո թրթիռը ստեղծելու իրենց որոնումներում: Այս գիրքը հարաբերությունների առեղծվածի հավերժական թեմայի շուրջ քննարկումների բուն էության խտացումն է: Փոլը հրատարակում է իր առաջին վեպը և Սան Ֆրանցիսկոյից մեկնում է Փարիզ։ Նա ստեղծագործում է, հանդիպում ընթերցողների հետ, բայց անսահմանորեն միայնակ է զգում իրեն: Միան փախչում է Փարիզ՝ թողնելով իրեն դավաճանած ամուսնուն և հանգրվանում փարիզեցի ընկերուհու տանը: Goodreads
Սիրելու համարձակությունը ենթադրում է սիրել թե՛ արատները, թե՛ առաքինությունները: Դրանք իրարից անբաժան են: Ֆրանսիացի գրող Մարկ Լևիի առաջին գիրքն է. լույս է տեսել 2000 թվականին՝ նրան արժանացնելով «Գոյա-առաջին վեպ» մրցանակի: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում և համարվում է ամենից շատ վաճառվող գրքերից մեկը: Միայն 2003 թ. Ֆրանսիայում վաճառվել է 212800 օրինակ: Վեպի հիմքում կոմայի առեղծվածն է՝ ֆիզիկապես «մահացած» ուղեղով մարդու գիտակցական կյանքի շարունակությունը, հոգու գոյության զարմանալի խորհրդավոր երևույթը: Վեհանձնության, սիրո, նվիրվածության, մարդասիրության լավագույն դրսևորումներով են օժտված վեպի գլխավոր հերոսները: Մարկ Լևի (1961, Բուլոն-Բիյանկուր, Ֆրանսիա): Ֆրանսիացի գրող, կինոպրոդյուսեր, քսանից ավելի գրքերի հեղինակ: Նրան ճանաչում է բերել հենց առաջին՝...
Հայրերին և որդիներին երբեմն տարիներ են պետք, որ կարողանան հանդիպել դեմ առ դեմ… Մարկ Լևիի այս վեպը հենց այդ մասին է: Հարսանիքից մի քանի օր առաջ Ջուլիային զանգահարում է հոր օգնականը. ինչպես և աղջիկը ենթադրում էր՝ հայրը չէր կարողանալու մասնակցել հարսանիքին, բայց այս անգամ, պետք է խոստովանել, պատճառը հարգելի էր. հայրը մահացել էր: Թաղման հաջորդ օրը Ջուլիան իմանում է, որ հայրը մի անակնկալ էլ ունի՝ իր կյանքի ամենաարտասովոր ճամփորդությունը: Վերջապես նրանք հնարավորություն կունենան ասելու իրար այն ամենը, ինչ չէին հասցրել ասել… Սա վեպ է լուսավոր թախծի և անվերջանալի սիրո մասին:
«Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող Մարկ Լևիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: Հեղինակն իրեն հատուկ ռոմանտիկ ոճով հյուսում է մի գեղեցիկ, հուզիչ սիրո պատմություն: Հետևելով բախտագուշակի կանխասումներին՝ վեպի հերոսուհին՝ Ալիսը, որը տաղանդավոր օծանագործ է, երկար ճամփորդություն է կատարում դեպի Թուրքիա, որտեղ հանդիպում է իր կյանքի տղամարդուն: