Սիրելու համարձակությունը ենթադրում է սիրել թե՛ արատները, թե՛ առաքինությունները: Դրանք իրարից անբաժան են:
Ֆրանսիացի գրող Մարկ Լևիի առաջին գիրքն է. լույս է տեսել 2000 թվականին՝ նրան արժանացնելով «Գոյա-առաջին վեպ» մրցանակի: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում և համարվում է ամենից շատ վաճառվող գրքերից մեկը: Միայն 2003 թ. Ֆրանսիայում վաճառվել է 212800 օրինակ:
Վեպի հիմքում կոմայի առեղծվածն է՝ ֆիզիկապես «մահացած» ուղեղով մարդու գիտակցական կյանքի շարունակությունը, հոգու գոյության զարմանալի խորհրդավոր երևույթը: Վեհանձնության, սիրո, նվիրվածության, մարդասիրության լավագույն դրսևորումներով են օժտված վեպի գլխավոր հերոսները:
 
Մարկ Լևի (1961, Բուլոն-Բիյանկուր, Ֆրանսիա): Ֆրանսիացի գրող, կինոպրոդյուսեր, քսանից ավելի գրքերի հեղինակ: Նրան ճանաչում է բերել հենց առաջին՝ «Et si c’était vrai…» (հայերեն՝ «Իսկ եթե դա ճիշտ էր…») վեպը, որի հիման վրա 2005 թվականին նկարահանվել է «Երկնքի և երկրի միջև» ֆիլմը: Ստեղծագործությունը թարգմանվել է շուրջ քառասուն լեզուներով, հրատարակվել 32 երկրներում և վաճառվել ավելի քան հինգ միլիոն օրինակով՝ երկու տարի շարունակ մնալով բեսթսելերների ցանկում:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Իսկ եթե դա ճիշտ էր… | Մարկ Լևի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...