Մարկ Յանսսենը նկարազարդումներ է անում ինչպես մանկական, այնպես էլ բոլոր տարիքի մարդկանց համար նախատեսված գրքերի համար: 2021 թվականի դրությամբ Մարկն արդեն նկարազարդել էր ավելի քան 500 գիրք:
Հերթական սովորական երեկոն էր: Սառան ու Նիքը մտածում էին, թե օրն ի՜նչ ձանձրալի էր անցել: Ախր ոչ մ ի բան չէին արել… Դե չէ… Նիքն, իհարկե, գլխիվայր էր կանգնել, լողալու էր գնացել, մի քիչ նստել՝ հանգստացել էր… Սառան էլ սիրուն թիթեռնիկ էր տեսել ու սահարանով սահել: Բայց երեխաները զարմանալի, կախարդական երևակայություն ունեն… Մի անուշիկ, զվարթ գիրք, որ բորբոքում է երևակայության կայծիկներն ու ջնջում իրականության և երազանքների սահմանները: Goodreads