Ֆրանսիացի նշանավոր վիպասան, ակնարկագիր և քննադատ, մոդեռնիզմի ներկայացուցիչ
(1871 – 1922)
Մարսել Պրուստի հիմնական երկը «Կորսված ժամանակի փնտրտուքներում» (ֆր.՝ À la recherche du temps perdu) 7 վեպից բաղկացած վիպաշարն է (հատորներ 1-16, 1913-1927, վերջին 6 հատորները հրատարակվել են հետմահու), որը համարվում է 20-րդ դարի համաշխարհային գրականության ամենակարևոր ստեղծագործություններից մեկը։