«Ամբոխների հոգեբանությունը». Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆրանսիացի բժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ, բնագետ և գյուտարար, սոցիալական հոգեբանության մի ճյուղը կազմող զանգվածների հոգեբանության հիմնադիր Շառլ Մարի Գյուստավ Լը Բոնի (1841-1931) 1895-ին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» աշխատությունը, որը համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը: Այս գիրքը և ընդհանրապես Լը Բոնի գաղափարները կարևորագույն դեր են խաղացել 20-րդ դարասկզբին, մասնավորապես ամբողջատիրական համակարգերի հիմնադիրների՝ Մուսոլինիի, Հիտլերի, Ստալինի և Մաոյի, անգամ Մուստաֆա Քեմալի, հանրապետական վարչակարգերի խոշորագույն առաջնորդների՝ Ռուզվելտի, Կլեմանսոյի, Պուանկարեի, Չերչիլի, դը Գոլի, ինչպես նաև, գիտական առումով, Զիգմունդ Ֆրոյդի և Մաքս Վեբերի, քաղաքական առումով, մասնավորապես, նացիոնալ սոցիալիզմի և նրա գլխավոր դերակատարների վրա: Թարգմանված է...
Գիրքը նվիրված է այն խնդիրներին, որոնց բախվում են բազմազգ պետությունների ավտորիտար վարչակարգերը, որոնց տնտեսությունը զգալիորեն կախված է լինում վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների տատանումներից: Այս խնդիրն արդիական է մերօրյա Ռուսաստանի համար, և հեղինակը բացատրում է, թե խորհրդային Միության թույլ տված որ սխալները կրկնելուց պետք է խուսափել: Գիրքը յուրահատուկ է նրանով, որ Եգոր Գայդարն առաջին անգամ ակնառու կերպով ցույց է տալիս, թե մեր գյուղատնտեսությունը սնանկացրած կոլեկտիվացման քաղաքականությունն ինչպես կանխորոշեց մոտ վաթսուն տարի անց խորհրդային վարչակարգի տապալման արագացումը, որն արդեն այդ ժամանակ փաստացիորեն սնանկ էր: Ինչպիսի՞ն էր առերևույթ հզոր գերտերության տնտեսության իրական վիճակը, ԽՍՀՄ-ի փլուզումը բացարձակապես անխուսափելի՞ էր, կարելի՞ էր արդյոք խորհրդային համակարգն ապամոնտաժել...
Այս գիրքը եկամուտների և կենսամակարդակի ահռելի տարբերության մասին է, որ բաժանում է աշխարհի հարուստ պետությունները,- ինչպիսիք են Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիան և Գերմանիան,- աղքատներից, որոնցից են անդրսահարական Աֆրիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Հարավային Ասիայի երկրները:
1909 թվականին լույս տեսած «Մարտին Իդեն» վեպը Ջեք Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է: Ինքնակենսագրական հենքով գրված այս վեպը տաղանդավոր մարդու պատմություն է, որն անցնում է գրական անմահության տանող երկար ու դժվար մի մի ճանապարհ՝ դրսևորելով համառություն, նպատակասլացություն և աշխատասիրություն:
Ռուս գրող Վառլամ Շալամովի «Կոլիմյան պատմությունները» դժվար է միանշանակորեն ինքնակենսագրական որակել: Ե՛վ իր, և՛ բախտակիցների մասին հեղինակը գրում է դիտորդի թվացյալ սառնասրտությամբ, առանց զգայական հոգեցունց վայրիվերումների: «Սարսափի աշխարհի» թրատող ցավն ընթերցողին է վերապահված: