Խորհրդային ռուս նշանավոր գրող և դրամատուրգ, թատերական ռեժիսոր ու դերասան, վեպերի, վիպակների, պատմվածքների, պիեսների հեղինակ
(1891 – 1940)
Վեպերից առավել հայտնի են՝ «Սպիտակ գվարդիա», «Պարոն դը Մոլիերի կյանքը», «Վարպետն ու Մարգարիտան», «Թատերական վեպ» (անավարտ) վեպերը, «Շան սիրտը» վիպակը, «Փախուստ» պիեսը։ Ստեղծագործություններից մի քանիսը թարգմանվել են հայերեն:
Բուլգակովին համաշխարհային ճանաչում է բերել «Վարպետը և Մարգարիտան» վեպը, որը առաջին անգամ լույս է տեսել 1966 թվականին՝ գրողի մահից քսանվեց տարի անց։