Յանա Բաուերը երիտասարդ տարիքում զբաղվել է միայն թարգմանություններով: Առաջին երեխայի ծնունդը եղավ շրջադարձային: Նա գրեց 5 մանկական գիրք, որոնք մեծ տարածում ստացան:
Քո սենյակում է՞լ է բոբո բուն դրել: Չլինի՞ չաղ է, միաչքանի ու սուր- սուր ճանկավոր: Ուրեմն հաստատ ԲՌԻ տեսակից է: Չվախենա՛ս. փողային նվագախումբը դրանց ահուսարսափն է: Քայլերգ լսեց թե չէ, պու՛կ կփախչի: Բայց մեկ էլ տեսար՝ ԲՌԻ չլինի, այլ սրատամ, կամ ՓՌՉՈՏ, կամ մի ուրիշ տեսակի… Սրանց դեմ էլ ճար կա. Օտտո Մորեխը հաստատ կգտնի: Goodreads
Անտառում առոք- փառոք մի ոզնի էր ապրում: Մի օր հանկարծ սաստիկ ցանկություն է ունենում, որ իրեն գրկեն: Օրինակ՝ փիղը, կամ գոնե արջը: Բայց ոզնուն գրկել կլինի՞: Ո՞վ է գլխից ձեռք քաշել: Խե՜ղճ ոզնի: Վշտից լոլիկի պես փռվում է գետնին: Բախտի բերմամբ, թե պատահմամբ, նույն անտառում Փայփ- աղվես անունով մեկնէապրում: Տեսնենք՝ մի ելք կգտնի՞… Goodreads