Յոկո Տավադան հանդես է գալիս որպես բանաստեղծ, վիպասան և դրամատուրգ։ Հաճախ համագործակցում է արվեստագետների և երաժիշտների հետ։ 2005 թվականին գերմանական մշակույթը զարգացնելու համար արժանացել է Գյոթեի մեդալի:
Վիպակի Ճապոնիայում հողի, օդի, ջրի աղտոտվածության հետևանք տեխնածին աղետից հետո էր ընդունվել երկրի փակման մասին որոշումը։ Այդուհետ տարեցներին անմահ էին / «100 տարեկանն անցնելուց հետո այլևս հանգստի կարիք չես զգում»/, երեխաները՝ թույլ, սակայն Մումեյի սերունդն էլ ծնված օրից էր օժտված իմաստությամբ։ «Պատվիրակը» վեպում անմահությունը պատիժ է նախկինում արածի ու չարածի համար։ Արձակագիր Յոշիրոն խելացի է, սթափ, բանական, սակայն իրեն էլ չեն լսել։ Յոշիրոն տխրում է իր սերնդի՝ բնության հանդեպ վարքագծի, մեղավորության, սեփական անբավարար ջանքի, փոխանցած երկրի համար։ Ընթերցողական տպավորությամբ, համեմատությունները հետպատերազմյան Հայաստանի հետ ակնառու են ու իրապես տխուր։ Փակ երկրի նոր միջավայրում գոյատևելու համար խատուտիկի թերթերը հասնում են հսկայական չափերի,...