գերմանացի մեծ քնարերգու, մտածող և պետական այր
(1749 – 1832)
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն ստեղծագործել է վաղ տարիքից։ Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, վեպեր։ Նրա քնարերգությունը կենսասեր է՝ համակված հուզականությամբ ու անմիջականությամբ։ 25-ամյա Գյոթեն հռչակվել է «Երիտասարդ Վերթերի տառապանքները» (1774) վեպով, որը գրված է նամականու ձևով։