Նիկկոլո Ամմանիտին 2007 թվականին արժանացել է Premio Strega մրցանակի իր «Խաչմերուկ» գրքի համար: Նա հայտնի դարձավ 2001 թվականին «Ես չեմ վախենում» գրքի շնորհիվ: Այդ ստեղծագործության հիման վրա ավելի ուշ էկրաններ բարձրացավ Գաբրիելե Սալվատորեսի ֆիլմը:
Վեպի գործողությունները տեղի են ունենում 1970–ականների վերջին Իտալիայի հարավային, աղքատ մի ավանում։ Գլխավոր հերոսը՝ 10–ամյա Միկելեն, ամառային շոգ օրերն անցկացնում է ընկերների հետ խաղալով ու մոտակայքում թափառելով։ Մի օր ընկերները հայտնաբերում են լքված տուն, որը մեծ գաղտնիք է թաքցնում։ Միկելեն, չնայած իր տարիքին, ստիպված է լինում կայացնել որոշումներ, որոնք բախտորոշ են թե՛ իր, թե՛ այլոց համար։