Պատանեկան տարիքի ընթերցողներին ուղղված այս գիրքն ընտիր պատմվածքների ժողովածու է՝ ծաղկաքաղ կոլումբիացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի չորս հայտնի ժողովածուից՝ «Երկնագույն շան աչքերը» (1974), «Մեծ մոր թաղումը» (1962), «Միամիտ Էրենդիրայի և նրա անհոգի տատիկի անհավանական ու տխուր պատմությունը» (1972), «Տասներկու թափառական պատմվածք» (1992):
Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» վիպակը համաշխարհային գրականության ուղենշային գործերից մեկն է: Համարվել է 20-րդ դարի ամենաօրիգինալ աշխատություններից մեկը, որն ուսումնասիրվել է Արևմտյան կիսագնդի բազմաթիվ համալսարաններում և քոլեջներում: Պատմությունը սկսվում է շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի մասին պատմությամբ, ով, առավոտյան արթնանալով, պարզում է, որ կերպարանափոխվել է՝ մետամորֆոզի է ենթարկվել, և վերածվել է մեծ, հրեշային ուտիճի։ Զամզայի կերպարանափոխության պատճառը երբեք հայտի չդարձավ, Կաֆկան երբեք բացատրություն չտվեց։ Նովելի մնացած մասում ներկայացվում են Զամզայի՝ իր նոր կյանքին և տեսքին ադապտացման փորձերը, ինչպես նաև Զամզայի մոր, հոր և քրոջ զարմացած, վախեցած վերաբերմունքի արտահայտումները։
«Անասնաֆերմա» վիպակը հրատարակվել է է 1945 թվականին: Այն կարելի է համարել երգիծական առակ-այլաբանություն, որտեղ Ջորջ Օրուելը պատկերել է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա այլասերման ընթացքը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության և տոտալիտարիզմի: