Նուշիկ Միքայելյանը մի շարք էսսեների, պատմվածքների, երգերի խոսքերի հեղինակ է։ Հեղինակել է Շուշի և Արտաշատ քաղաքների պաշտոնական հիմների բանաստեղծությունները։
«Կարամել» վեպի իրադարձությունները մեկնարկում են պատերազմի թիրախ դարձած մի քաղաքից, որտեղից անսպասելի մեծ պայթյունի հետևանքով, նույն փողոցում ապրող երկու իրար անծանոթ բնակիչներ՝ Ֆրեդն ու Կարամելը ստիպված են լինում փախչել միասին։ Փախուստի ճանապարհին, իրար հաջորդող անկանխատեսելի և արտասովոր դեպքերը հիմնովին փոխում են նրանց ճակատագրերը։ Վեպը լուսարձակի տակ է առնում մարդկային հոգու ու մտքի աներևույթ անկյունները և, գոյաբանական հարցեր բարձրացնելով, հրավիրում է ընթերցողին պատերազմի ու մահվան անծայրածիր տարածքն անցնելով՝ գտնել ապրելու բանալին։