Ուիլկի Քոլինզը 27 վեպի, 15 պիեսի և ավելի քան 50 պատմվածքների հեղինակ է: Առավել հայտնի ստեղծագործություններից են «Սպիտակազգեստ կինը» և «Լուսնաքար» վեպերը։ «Լուսնաքարը» համարվում է անգլերեն լեզվով գրված առաջին դետեկտիվ վեպը։
Лунный камень – огромный желтый алмаз – некогда украшавший чело бога Луны в одном из священных индийских храмов, подарен на восемнадцатилетие Рэчел Вериндер. Но в ту же ночь камень был украден. Для расследования приглашен лучший сыщик Англии – сержант Кафф. Goodreads
Ուիլքի Քոլինզը վիկտորիանական դարաշրջանի լավագույն գրողներից է։ Նրա «Լուսնաքարը» վեպը համարվում է դետեկտիվ ժանրի առաջին մեծածավալ ու հաջողված գործը, որը սահմանել է այդ ժանրի հիմնական սկզբունքները։ Վեպի կիզակետում հայտնված Լուսնաքարը դառնում է հերոսների ինքնաբացահայտման ու հետախուզական հմտությունների զարգացման միջոց։ Սեր, խաբեություն, գողություն, հիասթափություն, մեղսավոր լռություն և, ի վերջո, երկար սպասված ու փոքր-ինչ ֆանտաստիկ թվացող իրականության բացահայտում։ Ահա սյուժեի հախուռն ու համակողմանի նկարագիրը։ Կամա թե ակամա Լուսնաքարի հետ առնչություն ունեցող անձինք իրենց տեսածն ու լսածը, որպես վկայություն, շարադրում են պատմության տեսքով և այդ տարբեր տեսակետների համադրությունն է, որ ընթերցողի առաջ բացելու է դետեկտիվ ժանրի դռները։ Գիրքը Goodreads-ում