Պիեռ Լըմետրը 2013 թվականի Գոնկուրյան մրցանակի դափնեկիր է: Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով և վաճառվել տասնյակ երկրներում: Լըմետրի գործերը նաև էկրանավորվել են:
«Կհանդիպենք երկնքում» գիրքն Առաջին համաշխարհային պատերազմի արյունոտ սպանդանոցն անցած ու ողջ մնացած ընկերների՝ Էդուարի և Ալբերի մասին է: Թվում է՝ մեծ երջանկություն ու բարեբախտություն Է փրկվելն ու վերապրելը, բայց ինչո՞ւ են նրանք երանի տալիս իրենց զոհված ընկերներին: Պատճառը հետպատերազմյան Ֆրանսիան ողողած սոցիալական և տնտեսական խնդիրներն են, բարոյական արժեքների այլակերպումը, բյուրոկրատիան ու կոռուպցիան: Պիեռ Լըմետրի «Կհանդիպենք երկնքում» վեպը դրամատիկ և ինտրիգային պատմություն է գոյատևման և արդարության մասին: Արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում՝ հեղինակավոր Գոնկուրյան մրցանակի: Goodreads