Անգլիացի գրող-ֆանտաստ
(1903 – 1969)
Ջոն Ուինդեմը համաշխարհային ֆանտաստիկայի դասականներից է: Նրա ոճը շատ է տարբերվում այլ ֆանտաստների ոճից: Ուինդեմը գրում էր կոպիտ, հետևողական և տրամաբանական: Նա ժյուվեռնյան դպրոցին դեմ էր և չէր սիրում ֆանտաստիկ երևույթների մանրամասն նկարագրություն: Այնքան էր նկարագրում, որքան հարկավոր է սյուժեի զարգացման համար: