Սալվադոր Կոմելյեսը հիմնականում գրում է պատմվածքներ և բանաստեղծություններ 7-12 տարեկան աղջիկների և տղաների համար, բայց գրել է նաև մի քանի մանկական վեպ: Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է:
Ամեն ինչ սկսվեց մի սովորական օր, երբ փոշոտ առարկաների տակից գտնվեց մի նամակ: Սագրադա Ֆամիլյայի ճարտարապետ Անտոնիո Գաուդին իր նամակում խոսում էր մի բանից, որ առ այսօր գաղտնիք է բոլորի համար: Ռոջերն ու ընկերը՝ Դեյվիդը, պետք է անպայման գտնեն տաճարի խորաններում թաքնված գաղտնիքի բանալին: Պետք է արագ գործել, չէ՞ որ ուրիշ մարդիկ էլ կան, որ փորձում են գտնել գանձերը, բայց նրանց նպատակներն ուրիշ են…