Ամերիկացի հասարակագետ և քաղաքագետ
(1927 – 2008)
Սամուել Հանթինգտոնը «քաղաքակրթությունների բախման» տեսության հեղինակն է, համաձայն որի գլոբալ քաղաքակրթությունը մտել է զարգացման այն փուլը, երբ քիչ թե շատ նշանակալից կոնֆլիկտները տեղի կունենան ոչ թե ազգ-պետությունների միջև, այլ տարբեր քաղաքակրթությունները ներկայացնող ազգերի և խմբերի միջև։