«Երևան Բլյուզ» վեպի հիմքում դերասաններ Տիգրան Միրզոյանի և Նունե Հախվերդյանի հեղինակած «Ստվերներ» ներկայացման փորձերի տեսագրություններն են։ Ըստ մտահղացման՝ փորձերը պիտի եզրափակվեին 2023 թվականին անանուն թատերախմբի՝ Ստանիսլավսկու թատրոնի բեմում կայանալիք առաջնախաղով։ Սակայն փորձերի անակնկալ ընդհատմամբ ու ներկայացման չեղարկմամբ գործողությունների ընթացքը դուրս է գալիս ընդհանուր տրամաբանությունից՝ ենթադրելով ավելի կտրուկ ու անսպասելի իրադարձություններ։