Սեսիլիա Հեյկիլյան 2024 թվականին արժանացել է Սելմա Լագեռլոֆի ընկերության մրցանակին մանկապատանեկան գրականության համար: Մի շարք ճանաչված նկարազարդված գրքերի հեղինակ է:
Պապիկն ասում է, որ վերջին ամրակետն աշխարհի ամենագեղեցիկ վայրն է։ Օվկիանոսի մյուս ափին է, սառցե լեռների և անհատակ լճերի միջև: Այնտեղ վայրի կենդանիներ են ապրում, որոնք քեզ կուտեն, եթե զգույշ չլինես: Ամռանն էլ տաք սոճիների բույր է տարածված ամենուր: Փոքր Արջը նախկինում չէր լսել վերջին ամրակետի մասին ու մտադիր է պապիկի հետ հասնել այնտեղ: Երկու արջերը ճամփա են ընկնում դեպի աշխարհի մյուս ծայրը։ Նրանք փնտրում են վերջին ամրակետը՝ աշխարհի վերջին անառիկ մնացած, կուսական անտառը: Բայց կգտնե՞ն հնամենի ամրակետը․ չէ՞ որ պապիկի ջահել օրերից ի վեր շատ բան է փոխվել: Կլանիչ ու հիասքանչ այս պատկերագիրքը պատմում է, թե ինչպես ենք կարոտում...