Անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ
(1874-1965)
Սոմերսեթ Մոեմը ծնվել է 1874 թ. հունվարի 25-ին, Փարիզում, բրիտանական դեսպանատան իրավաբանի ընտանիքում։ Մանուկ հասակում Մոեմը խոսում էր միայն ֆրանսերեն, իսկ անգլերեն սկսել է խոսել 11 տարեկանից, երբ որբանալուց հետո (1882 թ. փետրվարին մահանում է մայրը, 1884 թ. հունիսին՝ հայրը) տեղափոխվեց Անգլիա՝ բարեկամների մոտ։ Տեղափոխվելուց հետո նա սկսում է կակազել, ինչն էլ պահպանվում է նրա ողջ կյանքի ընթացքում։