Հայ լրագրող, սպորտային մեկնաբան
(Ծնվ. 1940)
Սուրեն Բաղդասարյանը 50 տարուց ավելի սպորտային լրագրող է։ Նա 6 տարի գլխավորել է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Եղել է ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ, 8 տարի՝ ՀՖՖ գործկոմի անդամ։ 1996-ին հիմնել է «Ֆուտբոլ+» շաբաթաթերթը։ Հայաստանի միակ ներկայացուցիչն է, որ ամեն տարի քվեարկում է Ֆրանսֆուտբոլ հանդեսի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժյուրիում։