«Թիթեռները սիրտ չունեն կամ Երեք օր Երևանում» վիպակը երեք երկա՜ր-երկար օր է մի փոշոտ ու տոթ քաղաքում՝ համեմված սուրճի բույրով ու պատահական հանդիպումներով, կարված թաղից թաղ ընտանիքների տեղափոխումներով ու լվացքի սեղմակների վրա ձգված հին բակերով: Երեք օր և երեսուն տարի՝ մի պատերազմի խորապատկերին, որն անցնում է սերնդից սերունդ՝ ողջերին թողնելով սարսափելի ժառանգություն. ոչ թե մահը, այլ չապրվածը: Երեք և ևս մի հրաշալի օր՝ հուղակավորելու մի լավ մարդու և հասկանալու, որ մենակ չես: Որ անցյալն ու ներկան երբեմն շատ ավելի մոտ են իրար, քան թվում է: Իսկ ապագան, որ կարծես կարող է այդպես էլ չգալ, բայց գալիս է, եթե որևէ մեկը...