Քամալա Հարիսը Դեմոկրատական կուսակցության անդամ է։ Եղել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ (2011-2017), Կալիֆոռնիա նահանգի ԱՄՆ նախկին սենատոր, 2021-2025 թվականներին՝ ԱՄՆ փոխնախագահ:
Աշխարհի ազդեցիկ կանանցից մեկը պարզ ու ոգեշնչող կերպով պատմում է իր արտասովոր կյանքի և կարիերայի մասին։ ԱՄՆ պատմության մեջ առաջին կին փոխնախագահը 10 տարվա ընթացքում կարիերայի անհավանական թռիչք է ունեցել՝ դատախազից հասնելով իշխանության Օլիմպոսին: Այդ ճանապարհին Հարիսը երբեք չի վախեցել կոտրել կարծրատիպեր և չի ընկրկել դժվարությունների առաջ: Այս կնոջ գործունեության շնորհիվ ԱՄՆ-ում պակասել են հանցագործությունները: Տնտեսական ճգնաժամից հետո Հարիսը հազարավոր ընտանիքների օգնել է պահպանել իրենց տները: Նա պայքարել է կորպորացիաների և բանկերի չարաշահումների դեմ և նրանցից գանձել բազմամիլիարդ տուգանքներ:ԱՄՆ առաջին կին փոխնախագահ Կամալա Հարիսն անկեղծանում է այս գրքում՝ գրելով աղքատ ու վտանգավոր թաղամասում անցկացրած մանկության տարիների, ներգաղթյալների դուստր լինելու պատճառով...