Բախտի բերմամբ, թե պատահմամբ, Տոհմիկ մկների դպրոցի երեք սանուհի՝ ուշիմ Մուսը, նազիկ- մազիկ Սմուսինև խրոխտ Լոլիկն օրերից մի օր հնամենի դղյակը տանող ստորգետնյա անցք են հայտնաբերում: Չլինի՞ ոմն մեկըմտքին դրել է դղյակի գանձերը գողանալ: Խելացի մկնիկներն իսկույն գործի են անցնում որ չարագործին մերկացնեն ու դղյակի գերուն ազատեն… Տեսնես կկարողանա՞ն… Goodreads
Մուսն ի՜նչ անհամբեր էր մայրաքաղաք մեկնելուն սպասում: Բայց չգիտես ինչու՝ ամեն ինչ թարս գնաց: Նախ Սմուսին ու Լոլիկը պոչից կպան: Հետո պարզվեց, որ թանգարանում չարագույժ բաներ են կատարվում: Եթե ուզեք իմանալ, թե Տոհմիկ մկների դպրոցի սանուհիներն ինչպես գիշերը մութ թանգարանում անցկացրին, հին ձեռագրի գաղտնիքը պարզեցին, չարագործների որջն ընկան, ու թե այս ամենն ինչով վերջացավ՝ կարդացե՛ք այս գիրքը: Խոստանում ենք՝ չե՛ք փոշմանի: Goodreads