Ֆիլիպ Քոթլերը մարքեթինգիպրոֆեսոր և խորհրդատու, ավելի քան 55 մարքեթինգային գրքերի հեղինակ։ Չիկագոյի համալսարանում ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան և փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում։
Ֆիլիպ Քոթլերին անվանում են «ժամանակակից մարքեթինգի հայր»: Նրա հեղինակած այս գիրքն առանձնահատուկ է նրանով, որ գրված է մասնագիտական և միևնույն ժամանակ հանրամատչելի լեզվով, այն խորքային ներհայեցմամբ ներկայացնում է մարքեթինգի 80 առանցքային հասկացությունների համառոտ քննությունը: Առանձին հասկացությունները դասավորված են այբբենական հերթականությամբ և հավակնում են ծածկելու մարքեթինգային ժամանակակից մտածողության ու խնդիրների ողջ տիրույթը: Հոդվածները ինքնուրույն միավորներ են, որոնք նաև խաչաձև հղումներ են պարունակում: Գիրքը նախատեսված է ինչպես մարքեթինգի մասնագետների, այնպես և ոլորտով հետաքրքրված ոչ մասնագետների համար: Goodreads