Գերմանացի նշանավոր բանաստեղծ
(1770 – 1843)
Ֆրիդրիխ Հյոլդերլինը Ֆրանսիական մեծ հեղափոխության սկզբնական շրջանում ստեղծել է գիտակցված քաղաքացիականությամբ ներթափանցված պոեզիա։ 90-ական թթ. դիմել է ռուսոյական բնապաշտությանը, ձգտել Փիլիսոփայորեն հասկանալ ետհեղափոխական իրականության հակասությունները:
Մեծ ազդեցություն է ունեցել XX դ, գերմանական պոեզիայի վրա։