Սպիտակ Ժանիքի հայրը գայլ էր, իսկ մայրը՝ Կիչին, կիսով չափ գայլ, կիսով չափ շուն։ Նա ծնվել է Հյուսիսային Ծայրամասում և միակ ողջ մնացածն էր ծնվածներից։ Հյուսիսում հաճախ ստիպված էին լինում քաղցած մնալ և դա էլ նրա քույրերի և եղբայրների մահվան պատճառն էր։ Հայրը՝ միաչքանի գայլը, շուտով զոհվում է լուսանի հետ անհավասար մարտում։ Գայլուկը և մայրը մնում են միայնակ։ Աշխարհը լի է անակնկալներով և դեպի ակունքն ընկած ճանապարհին գայլուկը հանդիպում իրեն անհայտ արարածներին՝ մարդկանց։ Պարզվում է նա տեր ունի՝ Մոխրագույն Կուղբը։ Մոխրագույն Կուղբը նորից դառնում է Կիչիի տերը։ Նրան է այժմ պատկանում նաև գայլուկը, որին նա տալիս է Սպիտակ Ժանիք անունը։...
Շերլոք Հոլմսի մոտ է գալիս մի երիտասարդ աղջիկ՝ Մերի Մորսթենը, որը խնդրում է հետախույզին և բժիշկ Վաթսոնին բացահայտել ամեն տարի իրեն ուղարկվող մարգարիտների գաղտնիքը, և, եթե հնարավոր է, օգնել իրեն՝ 10 տարի առաջ կորած հորը գտնելու գործում։ Քննելով գործը՝ Հոլմսն ու Վաթսոնը պարզում են, որ Մերին և Շոլթո եղբայրները հանդիսանում են ահռելի կարողության՝ գանձի, ժառանգորդներ, որը հայտնաբերվել է իրենց ծնողների կողմից։ Նրանք արդեն պատրաստվում էին բաժանել ժառանգությունը երեք մասի, երբ Շոլթո եղբայրներից մեկը սպանվում է, իսկ գանձերը՝ գողացվում… Վիքիպեդիա