Մասնագիտացված է հանրահայտ հեղինակների մանկական ստեղծագործությունների հրատարակության մեջ:
Համագործակցում է բազմաթիվ հեղինակների, ինչպես նաև նկարիչների հետ՝ որակյան մանկական գրքեր ստեղծելու համար:
Բազմաթիվ մանկական գրքերի մրցանակների դափնեկիր է:
Քենթերվիլ ամրոցը, որի վրա ընկած է հնագույն անեծք 1575 թվականին իր բարեծնունդ կնոջը՝ լեդի Էլեոնորին սպանած սըր Սիմոն դը Քենթերվիլի ուրվականի տեսքով, գնում է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Հայրամ Բ. Օտիսը և իր կնոջ ու երեխաների հետ բնակություն հաստատում այնտեղ։ Անհանգստացած ուրվականը փորձում է ժամանակակից ամերիկյան քաղաքակրթության ներկայացուցիչներին վախեցնել անսպասելի հայտնված արյան հետքերով, հզոր դղրդյուններով, գիշերները ժանգոտած շղթաները զնգացնելով, բայց իզուր։ Օտիս ընտանիքի անդամների հետ ուրվականի առաջին դեմառդեմ հանդիպումն ունենում է երկու հետևանք՝ դեսպանն ուրվականին առաջարկում է ավտոմեքենայի յուղ ժանգոտ շղթաների համար, իսկ կրտսեր Օտիսները՝ երկվորյակ եղբայրները, անօգնական ուրվականի վրա բարձեր են նետում։ Զայրացած սըր Սիմոնը խոստանում է դա-ան վրեժ...