Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թվականին։ Այս հանգամանքը միանգամայն բնական է, քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ։ Մյուս կողմից վեպը շարունականում էր «Անասնաֆերմա» վիպակի մոտիվները, որտեղ ակնարկները 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման և դրա հետա զարգացումների և, ընդհանրապես, աշխարհաքաղաքական տիրապետող միտումների, քաղաքական դեմքերի...
Այս վեպ-երևակայությունը, որը գրվել է Ուիլլիամ Բերրոուզի փոքրիկ մեքսիկական բնակարանում, միայն պատմությում չէ Լոուելլում անցկացրած մանկության տարիների մասին: Այստեղ Քերուակը ներկայացնում է Գյոթեի «Ֆաուստի» իր տարբերակը: Բժիշկ Սաքսը պայքարում է համաշխարհային չարի դեմ, որն ունի ացտեկական լեգենդների Օձի արտաքին, և պայքարի ընթացքում իրականության և երևակայության միջև սահմանը անէանում է:
Հանրահայտ գրողի ինքնակենսագրական վեպն է առաջին սիրո, պատանեկության ու երիտասարդության, տղամարդ դառնալու, անթիվ կորուստների ու հիասթափությունների մասին է:
Պատմությունը սկսվում է շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի մասին պատմությամբ, ով, առավոտյան արթնանալով, պարզում է, որ կերպարանափոխվել է՝ մետամորֆոզի է ենթարկվել, և վերածվել է մեծ, հրեշային ուտիճի։ Զամզայի կերպարանափոխության պատճառը երբեք հայտի չդարձավ, Կաֆկան երբեք բացատրություն չտվեց։ Նովելի մնացած մասում ներկայացվում են Զամզայի՝ իր նոր կյանքին և տեսքին ադապտացման փորձերը, ինչպես նաև Զամզայի մոր, հոր և քրոջ զարմացած, վախեցած վերաբերմունքի արտահայտումները։ Համարվել է 20-րդ դարի ամենաօրիգինալ աշխատություններից մեկը, որն ուսումնասիրվել է Արևմտյան կիսագնդի բազմաթիվ համալսարաններում և քոլեջներում: Վիքիպեդիա
Դեզիդերիոն Լատինական Ամերիկայի ինչ-որ քաղաքում նախարար է, և քաղաքն այդ ենթարկվում է դոկտոր Հոֆմանի իրականությունը խեղաթյուրող մեքենաների հարձակմանը: Դեսիդերիոն մեկնում է ճանապարհորդություն ՝ գտնելու Հոֆմանի ֆիզիկայի նախկին ուսուցչին, և ի վերջո հայտնվում է Հոֆմանի դղյակում: ԱՄՆ-ում լույս է տեսել 1972 թվականին «Երազների պատերազմ» անվամբ: Վեպը մեծապես կրում է սյուրռեալիզմի, ռոմանտիզմի, քննադատական տեսության և մայրցամաքային փիլիսոփայության ազդեցությունը:
Նայփ Հիլլի դուստրը՝ Դորաթին, հոր սարսափազդու ազդեցության տակ, ամեն օր լուռ ու խոնարհ կատարում է պարտաճանաչ դստեր և տնային տնտեսուհու իր պարտականությունները: Նա շարունակում է հագուստներ կարել եկեղացական դպրոցի ներկայացումների համար, բայց դա չի օգնում Դորաթիին վճարել իր պարտքերը: Սակայն մի օր ամեն ինչ փոխվում է, և Դորաթին անհասկանալի հանգամանքներում հայտնվում է Լոնդոնում: Նրա հագին կան մետաքսե կիսագուլպաներ, գրպանում՝ գումար, և նա չի հիշում իր անունը: Օրուելը մեզ հրավիրում է աղքատության, գործազրկության և սովի աշխարհ, որտեղ Դորաթին մարտահրավեր է նետում իր սոցիալական վիճակին: