XX դարի սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ծնվում է Բենջամին Բաթոնը՝ այն միակ մարդը, որը մանուկ հասակում ուներ 80 տարեկան ծերունու առողջություն, այդ պատճառով դժվարությամբ էր քայլում։ Հայրը Բենջամինի տարօրինակ տեսակի համար նրան թողնում է մի տան շեմին, որտեղ խնամում էին ծեր մարդկանց։ Ծեր մարդկանց խնամող մի կին, որի անունը Քուինի էր, խղճում է նորածնին և խնամում նրան։ Բժիշկները Բենջամինին շատ քիչ ժամանակ էին տվել ապրելու համար։ Բենջամինն օր օրի երիտասարդանում էր։