Իսաբել Ալյենդեն ամենահայտնի լատինամերիկուհի գրողն է: Արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների աշխարհի տարբեր երկրներում: Քննադատները նրան անվանում են լատինաամերիկյան շոգական ռեալիզմի սուպերաստղ: Նրա գրքերը հրատարակվել է 30-ից ավել լեզուներով ավելի քան 40 միլիոն տպաքանակով: «Ոգիների տունը» հուզիչ պատմություն է Թրուեբ ընտանիքի պատմության մասին: Այստեղ ամեն ինչ իրական է և ամեն ինչ մոգական է՝ սկսած ապագան տեսնելու ունակությամբ օժտված կանաչ վարսերով աղջկանից…
Վիկտորիանական Լոնդոնի արվարձաններն ամենահարմար տեղը չեն երիտասարդ աղջնակի համար, ով կորցրել է իր ծնողներին: Սակայն երիտասարդ գող աղջկա կյանքը միանգամից փոխվում է, երբ նա հանդիպում է նկարիչ Ռիչարդ Ռեդկլիֆին: Լիլի Միլինգտոնը (այդպես է նա իրեն անվանում, դառնում է նրա բնորդուհին և մուսան: Ընկերների հետ սիրահարները հայտնվում են Թեմզա գետի ափին գտվնող մի հին տանը, որում անհոգ անցկացնում են 1862 թվականի ամառը: Բայց հանկարծ նրանց երջանկությունն ավարտվում է դժբախտությամբ, որի արդյունքն էլ մի կնոջ մահն ու մյուսի անհետացումը: Կանցնի ավելի քան հարյուր հիսուն տարի, մինչ կգտնվի նկարչի ալբոմն ու լուսանկարչական սարքը, և անցյալի վրա վերջապես լույս կսփռվի: