Գեղեցիկ նկարազարդումներով այս ուրախ գրքում զետեղված բանաստեղծությունները փոքրիկ ընթերցողների համար ոչ միայն զվարթ ժամանցային նշանակություն կարող են ունենալ, այլև գիտելիքների պաշարով կարող են զինել նրանց: Օրինակ` ուշադիր ընթերցելու կամ անգիր սովորելու դեպքում, փոքրիկները մեկընդմիշտ կհիշեն, որ գայլերը սիրում են գառնուկներ ուտել, կատուները սիրում են կաթ ու մածնի պաշար ունենալ, որ շունն ու կատուն միշտ պայքարի մեջ են: Բացի զվարթ տրամադրությունից, որ պարգևում է գիրքը, հեղինակը նաև երեխաներին ուղղորդում է դեպի հայրենի գրականություն` պապի ասելուկների միջոցով հիշեցնելով հանրահայտ ստեղծագործությունների մասին ու կապ ստեղծելով դրանց հետ, երեխաներին այդպիսով հիշեցնելով, որ անպայման կարդան, օրինակ` Պույ-պույ մկնիկի մասին, կամ գող փիսոյի մասին անկրկնելի բանաստեղծությունները,...
Բառարանը պարունակում է արդի բժշկագիտության մեջ հաճախ գործածվող ավելի քան 11000 տերմինների, բառերի և բառակապակցությունների երկլեզվյան թարգմանությունը, տրվում է դրանց բացատրությունը, անհրաժեշտության դեպքում նաև մեկնաբանությունը: Նախատեսված է բժիշկների, բժշկությամբ զբաղվողների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանների համար:
Illustrator.am 2018 կատոլոգը ներառում է ութսունյոթ նոր ու թարմ նկարազարդումներ, փրոմո–կերպարներ, ինքնակպչուններ, բացիկներ ու ամսագրերի նկարազարդումներ, անիմացիաներ, գրքանիշեր և գրաֆիկ վեպերի նկարազարդումներ: Ներկայացված են թե՛ երիտասարդ և թե՛ արդեն կայացած քառասունչորս հայ նկարազարդողների բազմաժանր ու տարբերվող աշխատանքներ: Գրքի վերջին բաժնում ներկայացված են նկարազարդողների հասցեները:
Սա հայ նկարազարդողների և ձևավորողների արդեն երկրորդ կատալոգն է, որտեղ ներառված է ժամանակակից երեսունհինգ հեղինակների հարյուր քսան աշխատանք: Կատալոգի նպատակն է հայ նկարազարդողներին ներկայացնել միջազգային շուկայում` նպաստելով նրանց ստեղծագործությունների ճանաչմանը, և ընձեռել հնարավորություն իրենց մասնակցությունը ցուցաբերելու նոր նախագծերում ու ծրագրերում:
Գրքի նկարազարդմամբ զբաղվող հայ նկարիչների ստեղծագործությունների այս կատալոգը հրատարակվել է «Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ: Կատալոգում ներկայացված են 30 նկարիչների 100 ստեղծագործություն: Նախաձեռնության հեռահար նպատակներից մեկը եղել է գրքի նկարազարդման բնագավառում այսօրվա հայ նկարիչների ստեղծագործական ներուժը միջազգային հանրաճանաչ հարթակներում պատշաճ ներկայացնելը:
Ալբոմը ներկայացնում է նկարիչ Լեմս Ներսիսյանի գեղանկարչական ստեղծագործութունները: Լեմս Ներսիսյանի զգացմունքների ամենաբնական շարունակությունն են նրա իմպրեսիոնիստական բնանկարներն ու նատյուրմորտները:
Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի ամենայուրօրինակ ու հայտնի դրսևորումներից մեկի՝ խաչքարի պատմամշակութային ամբողջական կերպարը՝ ներառելով նրա ծագման, ժամանակագրության, գործառույթի, ծեսի, հորինվածքի իմաստաբանության և խորհրդաբանության հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ:
Գրքում ներկայացված են հայասպանության` ամենացեղասպան ցեղասպանության հարցերի քննարկումները աշխարհի տասը լեզուներով: Լուսաբանված են արաբական պատմագիտության կողմից հայոց ցեղասպանությանն անդրադառնալու դրդապատճառները և այդ հիմնախնդրին նվիրված արաբական պատմագիտական գրականության դասաբաժանումը: Մենագրությունը հասցեագրված է հայ ժողովրդի պատմության մասնագետներին, արաբագետներին, թուրքագետներին և ընդհանրապես արևելագետներին, միջազգայնագետներին, ցեղասպանագետներին, ուսանողներին և բոլոր նրանց, ում հետաքրքրում են պատմության հարցերը:
Դասագիրքը նախատեսված է բուհերի այն ուսանողների համար, ովքեր ուսումնասիրում են անգլերենը որպես երկրորդ մասնագիտություն, ինչպես նաև ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար: Դասագիրքը հնարավորություն է տալիս ոչ միայն տիրապետել անգլերենի հիմնական կառուցվածքներին և բառապաշարին, այլև ձեռք բերել այդ լեզվով հաղորդակցվելու հմտություններ:
Հեղինակն արվեստի, աշխարհագրության, երաժշտության, առած-ասացվածքների և այլ հետաքրքիր միջոցներով ու եղանակներով փորձում է զարգացնել ընթերցողի տրամաբանությունը, հարստացնել և ամրապնդել գիտելիքներն անգլերենի ոլորտում: Ձեռնարկի բովանդակությունը համապատասխանում է առարկայի պետական չափորոշչին և ծրագրին:
Թելադրության նյութերի սույն ժողովածուն նախատեսված է ուսումնական տարբեր հաստատություններում (բուհերում, ուսումնարաններում, ավագ դպրոցում) հայերենի ուղղագրության ու կետադրության գործնական իմացության մակարդակի ընթացիկ ու ամփոփիչ ստուգումների համար: Լեզվական զուգաձևությունների հաշվառման և սխալների հաշվարկի վերաբերյալ ցուցումների շնորհիվ գիրքը օգտակար կարող է լինել ուսուցիչներին և դասախոսներին: Ժողովածուն հարմար ձեռնարկ է նաև իրենց գրագիտությունը ինքնուրույն կերպով անհրաժեշտ մակարդակի բարձրացնել ցանկացողների համար:
Ձեռնարկում զետեղված նյութերը դասակարգված են պարզից բարդ սկզբունքով և հիմնականում ընդգրկում են ծրագրային թեմաների, ինչպես նաև տնային ընթերցանության բառապաշարը: Գրքում կան հավելվածներ, որտեղ ներկայացված են միևնույն բառի գրության բրիտանական և ամերիկյան տարբերակները, համր բաղաձայն պարունակող բառերը, ինչպես նաև երկու զուգահեռ ձև ունեցող անկանոն բայերը: Ձեռնարկը նախատեսված է անգլիական բանասիրության և անգլերենը որպես երկրորդ օտար լեզու ուսումնասիրող ուսանողների համար:
Ուսումնական ձեռնարկը բաղկացած է երկու բաժնից: Յուրաքանչյուր բաժնում ներառվել են բազմաբնույթ թեմաներ, որոնք արտացոլում են հասարակության զարգացման ամենաարդիական ոլորտներին առնչվող այնպիսի բնագավառներ, ինչպիսին են քաղաքականությունը, իրավունքը, բնապահպանությունը, առողջապահությունը, կրթությունը, գիտությունը, բիզնեսը և ֆինանսները, թարգմանչական գործունեությունը: Նախատեսված է թարգմանչի մասնագիտությունն ընտրած ուսանողների, ինչպես նաև ընթերցողների ավելի լայն շրջանակի համար:
Դասագիրքը նախատեսված է լեզվական և մանկավարժական բուհերի ուսանողների համար, կարող է օգտակար լինել հանրակրթական դպրոցների անգլերենի ուսուցիչներին և մեթոդիստներին: Այն տրամադրում է անգլերենի դասավանդման ռազմավարությունների օրինակներ, բացատրություններ և առաջարկներ, որոնք համապատասխանում են հաստատված տեսական սկզբունքներին և որոնք արդյունավետ են, գործնական և իրատեսական: Գրքում զետեղված գործնական առաջադրանքները ևս, ծանոթացնում են անգլերեն լեզվի դասավանդման տեսական և մեթոդական սկզբունքներին: