Սույն դասագիրքը «Արևմտահայերենի քերականություն 1», «Արևմտահայերենի քերականություն 2», գրքերի շարունակությունն է և նախատեսված է Սփյուռքի դպրոցների համար: Ներառում է արևմտահայերենի քերականության «Ձևաբանություն» բաժնի մի մասը (դերանուն, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական) և «Շարահյուսություն» բաժինը:
«Արևմտահայերենի քերականություն 1», «Արևմտահայերենի քերականություն 2», «Արևմտահայերենի քերականություն 3» դասագրքերի փորձնական տարբերակները նախատեսված են Սփյուռքի հայկական դպրոցների համար: Դրանք Հայաստանի և Սփյուռքի մասնագետների` ավելի քան մեկ ու կես տարի տևած համատեղ աշխատանքների արդյունք են` ի կատարումն ՀՀ Սփյուռքի նախարարության 2010 թ. հուլիսի 3-5-ի «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համաժողովի որոշման:

Մանկության իրականությունը կենդանացնող պատմություն, որտեղ մարդկանց հետ հավասար իրականությունն ստեղծող կենդանի մասնակիցներն են նաև կոմիքսների հերոսները: Քրիստիան Բատիկեանի պատմվածքների հերոսները պատանիներն են, որոնց «մեծերի իրականություն» անցնելու առաջին քայլն սկսվում է իրենց իդեալների՝ սուփըր հերոսների հետ բախումից: Գրքում հետաքրքիր կերպով ցույց են տրված ժամանակակից արևմտյան մշակույթի ազդեցությունը պատանու ձևավորման վրա, ինչպես նաև գաղութում մեծացող երեխայի մանկության և ինքնության խնդիրները:
«Հոգիս քեզմով կը խայտայ» գիրքը թուրք գրող Քէմալ Եալչընի առաջին վեպն է, որը նա նվիրել է թուրքերենի իր ուսուցչուհի և սիրելի ընկերուհի Մելինեին: «Հոգիս քեզմով կը խայտայ» գրքի հիման վրա ստեղծված համանուն ներկայացումը բեմադրվել է 2015 թվականի հունիսին Նյու Յորքում: