Ամերիկացի հանրահայտ դերասանը, կինոռեժիսորը, պրոդյուսերն ու սցենարիստը նաեւ լավ գրող է։ Թոմ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթացող հայ ընթերցողը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլև գրականության ասպարեզում։ Ժողովածուն մարդկային հոգեբանության մասին է։ Դրանում ամփոփված բոլոր 17 պատմվածքներում, որոնք առանձնանում են մարդկային հոգու խորքերը տեսնելու ունակությամբ, ուրույն ոճով ու ասելիքով, դուք չեք գտնի կինոյին կամ կինոաշխարհին առնչվող ոչ մի տող։ Այնպես որ, «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» գրքի ենթատեքստում պետք չէ փնտրել ռեժիսորի կամ դերասանի. հեղինակն ուղղակի գեղարվեստական արձակ է գրել՝ ներդնելով իրերի ու երեւույթների ներքին շերտերն ուսումնասիրած գիտակ մարդու զգացողությունները, փորձառությունն ու ապրումները։
Գրքի սյուժեն զարգանում է երկու կերպարի՝ Ջուլիան Մանթլի և նրա լավագույն ընկերոջ՝ Ջոնի շուրջ։ Ընթանում է զրույցի տեսքով։ Ջուլիանը պատմում է իր հոգևոր վերապրումների մասին հիմալայան ճամփորդության ժամանակ, որը նա կատարել է իր հանգստյան տան և կարմիր «ֆերարիի» վաճառքից հետո: ինքնակատարելագործման մասին գիրք, որի հեղինակն է գրող և մոտիվացիոն հռետոր Ռոբին Շարման: Գիրքը բիզնես-առակ է՝ հիմնված 25 տարեկանում իրավաբանի գործունեությունն ավարտելուց հետո Շարմայի անձնական փորձի վրա։ 2019 թվականին հրատարակվել է գրքի հայերեն տարբերակը: «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»» գիրքը հրատարակել է «Harper Collins» հրատարակչությունը 1997 թվականին: 2013 թվականի դրությամբ՝ վաճառվել է գրքի ավելի քան 3 միլիոն օրինակ: Ռոբին Շարման գրել...