Վիպակում Թոմը, Հեքը և Ջիմը, Թոմի չափազանց հետաքրքրության պատճառով, ճանապարհ են ընկնում օդապարիկով: Նրանք ստիպված են լինում հաղթահարել շատ փորձություններ ու արկածներ և վերադառնալ Ամերիկայի, Ատլանտյան օվկիանոսի, Սահարա անապատի և Եգիպտոսի վրայով: Պատմությունը տարվում է Հեքլբերի Ֆինի անունից: «Թոմ Սոյերը խուզարկու» և «Թոմ Սոյերն արտասահմանում» վիպակներ Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի հանրահայտ արկածների շարունակությունն են:
Վիպակի գրական մշակում է Շվեցիայում տեղի ունեցած իրական դեպքերի: Թոմ Սոյերն ու իր ընկեր Հեքլբերի Ֆինը օգնում են բացահայտել խճճված մի գործ՝ ադամանդների գողություն և սպանություն: Դրա համար նրանք ստիպված են լինում Միսսուրիից տեղափովել Արքանզաս: Պատմությունը տարվում է Հեքլբերի Ֆինի անունից: «Թոմ Սոյերը խուզարկու» և «Թոմ Սոյերն արտասահմանում» վիպակներ Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի հանրահայտ արկածների շարունակությունն են:
Հայերեն այբուբենի տառերի հերթագայությամբ ներկայացվում են հեղինակի մանկական բանաստեղծությունները, որոնք կարող են ուսումնաօժանդակ նյութ դառնալ տառերը սերտելիս: Գիրքը նկարազարդված է հայկական նախշերի ու մատյանների գույների համադրությամբ:
«Կարմիր շուշանը» ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսի վեպն է՝ հրատարակված 1894 թվականին։ Վեպը ներկայացնում է քաղաքական գործչի ու նրա կնոջ պատմությունը, Ֆլորենցիա կատարած ճանապարհորդությունը։ Այս յուրահատուկ վեպը մասամբ ինքնակենսագրական է, քանի որ հիմնված է հեղինակի և տիկին դե Կիլավետի միջև եղած սիրային կապի վրա։ Գրքի հայերեն առաջին հրատարակության մեջ քաղաքական նկատառումներով չի գրվել թարգմանչի անունը: Թարգմանիչը Երվանդ Մեսիայանն է, որը իր ստեղծագործական կյանքի զգալի հատվածը նվիրել է Անատոլ Ֆրանսի ստեղծագործությունների ուսումնասիրմանը:
Գիրքն ընդգրկում է հեղինակի 1963 թվականին համանուն ժողովածուում ընդգրկված պատմվածքները: Թե ինչու «Անավարտ դիմանկարներ», բացատրում է հեղինակը. «… Իսկական մարդու կենսագրությունը կիսատ շենքի է նման. չիավարտվում երբեք: Դու նայում ես այդ կիսատ շենքին‚ և սիրտդ ժպտում է կյանքի գույներով‚ որը վերջ չունի և չունի տանիք: Իսկական մարդիկ չեն հասնում տանիքին‚ որովհետև նրանց տանիքը երկինքն է‚ որին անհնար է հասնել: Իսկական մարդիկ բարձրանում են‚ իսկ երբ նրանք չեն լինում‚ բարձրանում են ուրիշները‚ որոնք գալիս ենհետևից…»:
Փարիզեցի պրոֆեսոր-վիրաբույժ Քերնը մարդկային գլուխը կենդանացնելու գաղտնի հետազորություններ է իրականացնում: Մարի Լորանը, ով ընդունվել էր նրա մոտ որպես օգնական, հանկարծակի իմանում է, որ նրա հաջողությունների ետևում կանգնած է իր իսկ կողմից կենդանցաված հայտնի պրոֆեսոր Դոուելի գլուխը, ով մահացել էր կասկածելի իրադրություններում… Ալեքսանդր Բելյաևի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Առաջին տարբերակը պատմվածքի տեսքով հրատարակվել է 1925 թվականին «Աշխատանքային թերթում»: Վեպը հրատարակվել է նույն թվականին «Համաշխարհային հետախույզ» ամսագրում: Բելյաևը, որ իր հիվանդության սրացման ժամանակ ամբողջովին անշարժ էր դառնում, վեպն անվանում է ինքնակենսագրական: 1923-1928 թվականներին Ալեքսանդր Բելյաևը ապրում էր Մոսկվայում և աշխատում էր ԽՍՀՄ փոստի և հեռագրերի ազգային կոմիսարիատում: Իր գործունեության մոսկովյան փուլում հեղինակը գրել է...