Գիրքը նվիրված է Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործությանը և ունի հետևյալ բաժինները. «Թումանյանի ընտանեկան աշխարհը», «Հայրենագիտական համանվագներ», «Զվարճախոս ու զարմանահրաշ մեր Թումանյանը», «Թումանյանի հետ»՝ նպատակ ունենալով բացահայտել ոչ միայն մեծ բանաստեղծին, այլև մարդ-անհատականությանը: Այս ամենից ելնելով՝ գրքում տեղ է տրվել ինքնատիպ և հետաքրքիր փաստերի, իրողությունների և դիպվածների: Գիրքը նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար: Տասնամյակներ շարունակ թումանյանական աշխարհում հեղինակի պրպտումներն արտացոլվել էին նրա երեք աշխատությունների մեջ: «Թումանյանական հանրագիտակը» հեղինակի երկերից չորրորդն է, որն ասես նրա թումանյանական բոլոր ուսումնասիրությունների ընտրանին է: Ցավոք, այն հեղինակի կարապի երգը եղավ ազգային մեծագույն հանճարի՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
Հովհաննես Թումանյանի բալլադներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքով: Արտատպվել են Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական 2-րդ հրատարակությունից: Բալլադը Թումանյանի ստեղծագործության առաջատար և առանցքային ժանրային ձևերից է: Գրական ողջ ճանապարհի ընթացքում բանաստեղծը եզակի հետաքրքրություն է ցուցաբերել ժողովրդական ավանդույթների նկատմամբ՝ ստեղծելով անզուգական բալլադներ, որոնք այդ ժանրի դասական նմուշներից են՝ համաշխարհային գրական չափանիշներով: Տպագրվել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության և «Էդիթ Պրինտ» հրատարակչության հովանավորությամբ:

Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները հայ գրականության մնայուն էջերից են: Նրա պոեմները, լեգենդներն ու բալլադները հարստացրել են համաշխարհային գրականության գանձարանը, իսկ անմահ քառյակները համամարդկային արժեք ունեն: Քնարերգության մեջ արտահայտել է անհուն հայրենասիրություն և լավատեսություն՝ հնադարյան ու նոր Հայաստան աշխարհի ապագայի նկատմամբ: Հովհաննես Թումանյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Սույն ընտրանին ընդգրկում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Թարմ, գունեղ նկարազարդումներով այս գրքում ներառված ստեղծագործությունները մանուկներին սովորեցնում են սիրել բնությունն ու մարդուն, գնահատել աշխատանքն ու ազնվությունը, նկատել գեղեցիկը, իսկ Թումանյանի աշխույժ, պարզ ու հարուստ լեզուն երեխաների համար իսկական պոեզիայի աշխարհն է բացում, նպաստում նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը: Զվարճալի և իմաստալից բանաստեղծությունների ու բալլադների անգլերեն թարգմանությունները, հարազատ մնալով թումանյանական ոգուն, պոեզիայի յուրօրինակ, գողտրիկ նմուշներ են ներկայացնում: Գրքում ընդգրկված գործերը նախատեսված են երեխաների տարբեր տարիքային խմբերի համար (մանուկների, տարրական դպրոցի երեխաների, որոշ գործեր, ինչպես օրինակ «Մի կաթիլ մեղրը»՝ միջին դպրոցական...