Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմն այս գրքույկում ներկայացված է հինգ լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն: Պոեմը գրելիս ամենայն հայոց բանաստեղծը ոգեշնչվել է գեղեցկուհի Թամարի և նրա սիրեցյալի սիրո հուզիչ պատմության մասին հին հայկական լեգենդից:
Գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույս են տեսել 1908-1912թթ, առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանել են բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով: Գրքի մեջ ընգրկված են հետևյալ հեքիաթները` Շունն ու կատուն, Քաջ Նազարը, Անբախտ վաճառականներ, Գառնիկ ախպեր, Մի կաթիլ մեղրը, Անյաղթ աքլորը, Ուլիկը, Ծիտը, Խօսող ձուկը, Տերն ու ծառան:

Հովհաննես Թումանյանի թարգմանությունները և փոխադրությունները առաջին անգամ լույս են տեսնում առանձին գրքով: Այս նկարազարդ գրքույկում ներկայացված են աշխարհի տարբեր ժողովուրդների հեքիաթներ, որոնք թարգմանել և փոխադրել է Հ. Թումանյանը:
Մանկապատանեկան երաժշտական ներկայացում (Ֆոլկ-օպերա) Ըստ Հովհաննես Թումանյանի համանուն բալլադի Երգահան, մանկական երգչախմբերի ղեկավար Ջուլիետա Ավագյանի երաժշտական ստեղծագործությունները լավ ծանոթ են երաժշտասեր փոքրիկներին և մեծահասակներին: Հեղինակին հատկապես ճանաչում են բերել նրա մանկական երգերը, որոնց մեծ մասը տեղ է գտել դպրոցական դասագրքերում: Ջ. Ավագյանի և Է. Ավագյանի «Մի կաթիլ մեղրը» երաժշտական ներկայացումը հագեցած է հայկական ազգային երաժշտության շնչով, գեղեցիկ մեղեդիներով, ժողովրդական պարային ռիթմերով:Այս ստեղծագործությունը հայ երաժշտության իսկական տոն կդառնա դպրոցականների համար և մեծապես կնպաստի նրանց հայեցի դաստիարակությանը: Գրքին կցված է ներկայացման ձայնագրության խտասալիկը (CD):
Հավաքածուի մեջ ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ամենասիրված հեքիաթները և ձայնասկավառակ` Աիդա Ասատուրյանի ընթերցմամբ: Տասնվեց հեքիաթները ներկայացված են առանձին պատկերազարդ գրքույկներով, որոնցից տասը պարունակում են նաև ներկելու համար նախատեսված ներդիրներ: Այս ամենը զետեղված է գեղեցիկ և կոմպակտ տուփի մեջ: Սա հիանալի նվեր է յուրաքանչյուր երեխայի համար:

Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն և այդ հեքիաթների մուլտֆիլմերի տեսասկավառակը (DVD): Ժողովածուն նկարազարդ է, ուրախ և գունեղ կերպարներով: Հ.Թումանյանի վերահրատարակված հեքիաթների ժողովածուն ունի մեկ հետաքրքրական նորույթ` փոքրիկ ու գեղեցիկ գրպանիկում տեղադրված է յուրաքանչյուր հեքիաթի մոտիվով նկարահանված մուլտֆիլմը ներառող տեսասկավառակը: