Սույն վեպում, որ ավելի շուտ առակախոսություն է, արտահայտություն են գտել ստեղծագործող մարդու երկու հիմնական տարատեսակները՝ մտածողն ու երազողը, խստադաժանն ու ծաղկունը, հստակասացն ու մանկականը: Երկուսն էլ՝ իրար հոգեհարազատ, թեև ամեն ինչում իրար հակադրվող, երկուսն էլ՝ միայնակ, երկուսն էլ Հեսսեի կողմից ճշմարտապես ճանաչված՝ իրենց առավելություններով ու թերություններով հանդերձ և ճշգրտագույնս նկարագրված: Վեպը նաև նույն արմատից սերող և նույն նպատակին միտված զույգ ծայրահեղությունների միջև միջին ճանապարհ գտնելու փորձ է: Թեև գործողությունը ծավալվում է միջնադարյան Գերմանիայում և հիմքում ունի քրիստոնեական ենթատեքստը, բայց այն դուրս է դրված տարածությունից ու ժամանակից, վեր է կանգնած նաև իմաստային հաղորդումի մակարդակից և ցուցանում է, թե ինչպես է նույն...
Կուրթ Վոնեգութի «Կատվի ճոճք» (1963) վեպը հեղինակի ամբողջ ստեղծագործության կենտրոնական թեմայի` համաշխարհային էկոլոգիական խնդիրների, գիտնականների սեփական հայտնագործությունների հանդեպ պատասխանատվության գիտակցության թերևս լավագույն արտացոլումն է: Վեպի սյուժեն ծավալվում է հայտնի գիտնականի վտանգավոր հայտնագործության շուրջը:
Վեպն իրենից ներկայացնում է հետարդիության ոճի վերաբերյալ Ումբերտո Էկոյի տեսական գաղափարների գործնական կիրառումը։ Այն ներառում է ընթերցողների տարբեր լսարանների համար հասանելի մի քանի իմաստալից շերտեր։ «Վարդի անունը» առավել լայն լսարանների համար պատմական տարրերով բարդ կառուծվածքով դետեկտիվ է, ավելի նեղ հանրության համար այն դետեկտիվ տարրերով համեմված դարաշրջանի մասին վկայող պատմական վեպ է։ Իսկ էլ ավելի նեղ շրջանակների համար այն միջնադարյան և ժամանակակից աշխարհայացքների տարբերության, գրականության բնության և նշանակության, կրոնի հետ նրա առնչության, մարդու կյանքում այս երկուսի նշանակության վերաբերյալ փիլիսոփայական-մշակութային վերլուծություն է։ Վեպն էկրանավորվել է 1986 թվականին։ «Վարդի անունը» ֆիլմի ռեժիսորը Ժան Ժակ Աննոն էր։ Ուիլյամ Բասկերվիլցու դերակատարը Շոն Քոներին էր, իսկ...
Իսպանական դասական արձակի վարպետ Միգել դե Ունամունոն «Մառախուղը» վեպում մի կողմից՝ շարունակում է եվրոպական փիլիսոփայական արձակի ավանդույթները, մյուս կողմից՝ փորձում է վերստեղծել ավանդական վեպի կառուցման սկզբունքները: Ունամունոյի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք, ով կարդում է որևէ վեպ, ունակ է վերապրելու և նորովի վերստեղծելու նրա իրականությունը, ուստի, յուրաքանչյուր նոր ընթերցում նոր տարրեր է հավելում ստեղծագործությանը:
Կեցության անտանելի թեթևությունը (չեխ․՝ Nesnesitelná lehkost bytí), Միլան Կունդերայի վեպն է, որը գրվել է 1982 թվականին և առաջին անգամ հրատարակվել 1984 թվականին Ֆրանսիայում: Գործողությունները տեղի են ունենում Պրահայում 1968 թվականին: Համաձայն Միլան Կունդերայի՝ կեցությունը լեցուն է անտանելի թեթևությամբ, այդ իսկ պատճառով մեզնից յուրաքանչյուրը ապրում է միայն մեկ անգամ` «Einmal ist Keinmal» (գերմաներենից՝ «մենակ անգամ, նույնն է թե երբեք», այսինքն «այն, ինչ տեղի է ունեցել մեկ անգամ, կարող էր երբեք տեղի չունենալ», «մեկ անգամը հաշվի մեջ չէ»): Նշանակում է, որ յուրաքանչյուր կյանք իր մեջ կրում է հանելուկային պատահականություն, մեր ոչ մի գործողություն չի կարող լիովին կանխորոշել մեր ապագան: Ցանկացած ընտրություն բեռնված...
«Ալքմիկոսը» բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից է: Վիպակը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Արթուր Միկոյանի հակումը փիլիսոփայական արձակն է: Իսկ այն անբաժան է միֆական տարրերից: Վիպակի հերոսը՝ Դանիել Զինգերը պատանեկան հասակից տառապում էր փրկչական բարդույթով, ձգտում գիտական հայտնագործության միջոցով փոխել ընդհանուր կեցության ուղղությունը: Նրա գյուտը՝ անմահության դեղանյութի ստեղծումը, միջոց է՝ ցույց տալու գիտատեխնիկական առաջընթացի անկանխատեսելի հետևանքները մարդկության ճակատագրում: Արթուր Միկոյանը որոշակիորեն արձագանքում է կենսաբանական հեղափոխությունների և ատոմային պատերազմների բանդագուշանքին, ապագա քաղաքակրթության ծնած քաոսի հեռանկարին: Գիտատեխնիկական մեծ գյուտը, այսպիսով, պատճառ է դառնում կեցության վիթխարի խեղումների ու համընդհանուր անդիմության: Անհոգի ծնունդների ժամանակաշրջանի վրա տարածվում է բորենիների ոռնոցը, որը վիպակում փոխված է ծիծաղի: Վիպակի հերոսը կորցնում է դեմքը, վերածվում հակահերոսի: Ողջ պատումի ընթացքում հեղինակը ցույց...
Կարա-Դարվիշի այս ստեղծագործությունն առաջին անգամ է տպագրվում Հայաստանում: Սա ոչ միայն պատմություն է սիրային բարդ եռանկյունու և դրա հանգուցալուծման մասին, այլև կարա-դարվիշյան էսթետիկայի ու կենսափիլիսոփայության սինթեզն է` համեմված ակնհայտ նատուրալիզմով և քողարկված սոցիալականությամբ: