Մարիո Վարգաս Լյոսայի ամենաճանաչված գործերից մեկը՝ «Խուլիա մորաքույրը և գրչակը» ինքնակենսագրական բնույթի վեպը (1977), հյուսված է գրեթե չառնչակցվող երկու զուգահեռ պատմությունից, մեկը մեծ գրող դառնալու երազանքով տարված պատանի Մարիոյի ու նրանից տասնչորս տարով մեծ կնոջ՝ Խուլիայի ռոմանտիկ սիրո և ամուսնության ոդիսականն է, մյուսը Մարիոյի գործընկերոջ՝ ռադիոդրամաների սցենարիստ, ռեժիսոր, դերասան Պեդրո Կամաչոյի արտասովոր փառքի և անկման երգիծապատումը:
«Նահապետի աշունը» վեպը (1975) հեղինակի գնահատմամբ իր կարևորագույն ստեղծագործությունն է: Վեպի հերոսը՝ Կարիբյան ափի երևակայական երկրներից մեկի՝ դեպքերի բերումով իշխանության ղեկին հայտնված, անփոփոխ, անմահ թվացող զառամ նախագահը, մարմնավորում է ոչ միայն 20-րդ դարի լատինամերիկյան երկրների իրական, այլև ժամանակակից բոլոր բռնակալներին: Մոգական ռեալիզմի շնչով հագեցած այս կոթողային գործը ասք է, արձակ պոեմ, բազմաձայն մենախոսություն բռնակալի և նրա մենության մասին: Վեպը գրվել է անփոխարինելի բռնապետի նախատիպով, որն իշխանությունում էր ավելի քան 100 տարի, վեպում կան որոշ իրական կերպարներ, Լատինական Ամերիկայի ղեկավարներից՝ Խուան Վիսենտե Գոմես (Վենեսուելա), Խերարդո Մաչադո և Ֆուլխենսիո Բատիստա (Կուբա), Պրոֆիրիո Դիաս (Մեքսիկա), Գասպար Ֆրանսիա (Պարագվայ) և ուրիշներ։ Գարսիա Մարկեսի խոսքերով,...
Լատինաամերիկյան և համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկն է։ Այն իսպաներենով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է։ Նշվել է որպես իսպաներենով գրված, նշանակությամբ երկրորդ (Սերվանտեսի «Դոն Կիխոտից» հետո) ստեղծագործությունը իսպաներենին նվիրված IV միջազգային կոնգրեսի ժամանակ։ Առաջին անգամ հրատարակվել է Բուենոս-Այրեսում 1967 թվականի հունիսին 8000 տպաքանակով։ Ներկա դրությամբ վաճառվել է գրքի ավելի քան 30 միլիոն օրինակ աշխարհի 35 լեզուներով։ Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում, սակայն մեծապես առնչվում են հեղինակի՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենի Կոլումբիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Մասնագետների կարծիքով «Հարյուր տարվա մենություն» ստեղծագործությունն էր գլխավոր դրդապաճառը, որ 1982 թվականին Գաբրիել Գարսիա Մարկեսն արժանացավ Նոբելյան մրցանակի։ Այդ ժամանակ նրա պարգևատրումը...
«Մի գիշերվա հյուր» վեպը Նոբելյան դափնեկիր Շմուել Յոսեֆ Ագնոնի կարևորագույն ստեղծագործություններից է: Վեպի հերոսն Առաջին աշխարհամարտից հետո Իսրայելից վերադառնում է իր հայրենի քաղաք Արևելյան Եվրոպայում, որտեղ անցկացնում է մոտ մեկ տարի՝ ամեն օր բախվելով ողբերգական իրականությանը: Պատերազմի, աղետների, ժամանակի վայրիվերումներին ենթարկված հայրենի քաղաքում նա փորձում է վերակենդանացնել կրոնական կյանքը, ավանդական արժեքները, որոնք անհետացման եզրին են: վեպը ներկայացնում է հեղինակի մտորումները հրեա ժողովրդի անցյալի, ողբերգական ներկայի և ապագայի հույսի մասին:
Դոն Ժուան» վիպակում Պետեր Հանդքեն մեծ սրտակերի պատմության սեփական ու չափազանց յուրահատուկ տարբերակն է առաջարկում: Այստեղ Դոն Ժուանը ավելի շատ «թափառական հրեա» է, քան գայթակղությունների ու մենամարտերի վարպետ: Իր թափառումներում նա հանդիպում է ամենատարբեր կանանց, որոնց միավորում է մեկ հատկանիշ՝ բոլորն էլ ձգտում են գայթակղել Դոն Ժուանին: Վիպակը գրված է նուրբ ու բանաստեղծական ոճով՝ ներթափանցված նուրբ հումորով ու հեգնանքով:
«Հուլունքախաղը» Հերման Հեսսեի վերջին մեծ վեպն է: Այն ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհը` անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը` նոր ռոմանտիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները: «Հուլունքախաղ» վեպը Հեսսեին բերեց աննախընթաց հեղինակություն ոչ միայն Նոբելյան մրցանակ, այլև չխամրող փառք` գրանցելով նրա անունը այն մեծերի շարքում, ովքեր կերտել են եվրոպական ոգին:
Նոբելյան մրցանակի դափնեկիր Պետեր Հանդքեի «Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ» վեպը բաժանված, բայց միմյանց անընդհատ հետապնդող ամուսինների հարաբերությունները ներկայացնող հոգեբանական տպավորիչ մի երկ է: Վեպում առկա են ինքնակենսագրական տարրեր:
«Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» վիպակը հոգեբանական ցնցող սուզումներով պատմություն է, որտեղ արժևորված ու իմաստավորված է յուրաքանչյուր`անգամ պատահական բառն ու ժեստը: Փոքրիկ գլուխգործոց դարպասապահի բաց թողած գոլի մասին, գոլ, որ ուղղակի փոխեց նրա կյանքը:
Վեպը ներկայացնում է Հարրի Հալլերի գրառումները, որոնք հրատարակել է նրա տանտիրուհու ազգականը: Այդ ազգականի անունից է գրված վեպի նախաբանը: Նկարագրվում է Հալլերի կենսակերպը, հոգեբանական դիմանկարը: Ապրում էր փակ և ամփոփ, մարդկանցից մեկուսի, ասես տապաստանի գայլ, որը մոլորվել է քաղաքակրթության և քաղքենիության սահմանագծին: Առաջին անգամ հրատարակվել է 1927 թվականին Գերմանիայում։ Համարվում է գրողի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն: Վիքիպեդիա
Նաջիբ Մահֆուզի «Ռադոբիս» վեպի համար հիքմ է ծառայել Հին Եգիպտոսի 6-րդ դինաստիայի Մերենրա 2-րդ Նեմթիեմսաֆ փարավոնի կերպարը: Նա Պեպի 2-րդի և Նեյթ թագուհու որդին էր, Նիթոկրիս թագուհու եղբայրն ու ամուսինը և թագավորել է մ. թ. ա. 2219-2218 թթ: Թարավոնի գահակալման կարճ ժամանակաշրջանը կապում են կամ նրա հիվանդության, կամ պետական հեղաշրջման հետ: Մահֆուզի վեպը բացահայտում է իրական պատճառները….
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» գրքում ընդգրկված են պատմվածքներ, որոնք վերցված են նրա տարբեր ժողովածուներից: Պարզ պատմությունները, ներքին անսպասելի հուզական բռնկումները, կերպարներից հորդող անպատնելի տխրությունները Մանրոյի անսեթևեթ ոճի տարերի մեջ են առնում յուրաքանչյուր ընթերցողի:
Պատերազմի պատճառով տարհանման ընթացքում բրիտանական ինքնաթիռը ընկնում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր անմարդաբնակ կղզիներից մեկի վրա։ Ողջ են մնում միայն մի քանի երեխաներ և դեռահասներ։ Տղաներից երկուսը՝ խարտյաշ Ռալֆը և գիրուկ, ակնոցավոր Խոզուկը, գտնում են մի խեցի, որը Ռալֆն օգտագործում է որպես խեցի՝ ողջ մնացածներին ժողովի հրավիրելու համար։ Մեծ մասամբ հենց տղաներին հավաքելու համար էլ Ռալֆն անմիջապես որոշակի իշխանություն է ձեռք բերում և ընտրվում որպես տղաների առաջնորդ, չնայած որ տղաների երգչախումբը, որը ղեկավարում էր կարմրամազ Ջեք Մերիդյուն,չի ընտրում նրան։ Ռալֆը երեք հիմնական հարց է առաջ քաշում․ զվարճանալ, գոյատևել և անընդհատ արձակել ծխի ազդանշան, ինչը անցնող նավերին իմաց կտար իրենց գոյության մասին...
Վեպը մի ծեր ֆերմերի տասը օր ձգվող թաղման պատմություն է: Վեպը կառուցված է հերոսների մենախոսություններով: Կազմված է 29 գլխից: Ֆոլքները վեպն ընծայել է Հալ (Հարիսոն) Սմիթին՝ իր ընկերոջն ու հրատարակչին, որի Cape & Smith հրատարակչությունում է լույս տեսել գիրքը: Վեպի վերնագիրը «Ոդիսական»-ից է: Վիքիպեդիա
Քոմփսոնների ընտանիքը Ջեֆերսոնի տարածքում ամենահինն ու մի ժամանակ ամենաազդեցիկներից էր: Ջեյսոն Քոմփսոնը և նրա կինը՝ Քերոլայնը, ունեն չորս զավակ՝ Քվենթին, Քենդեյս (Քեդդի), Ջեյսոն և Մորի: Այս վերջինը ծնվում է հոգեկան արատով և հինգ տարեկանում, երբ վերջնականապես պարզվում է, որ նա ողջ կյանքում մնալու է ապուշ, վերանվանվում է Բենջամեն կամ Բենջի: Երեխաների ամենավառ հիշողությունը տատիկի մահվան օրն է, երբ նրանց ուղարկում են խաղալու տանից հեռու, գետի մոտ: Քեդդին և Քվենթինը սկսում են ջրել միմյանց և Քեդդին թրջում ու կեղտոտում է իր զգեստը: Ջեյսոնը սպառնում է պատմել ամեն բան ծնողներին, իսկ Բենջին, լացում է, որովհետև նրան թվում է, որ Քեդդիին՝ նրա միակ...
Հեղինակի վկայությամբ՝ վեպի հիմքում ընկած են իրական դեպքեր, որոնց հենց ինքն է ականատես եղել, երբ 1958 և 1964 թվականներին ճամփորդելիս է եղել Պերուական Ամազոնիայում:
Գործողությունը տեղի է ունենում 20-րդ դարում, Դանցիգի մոտակայքում: Դեպքերը պատմում է Օսկար Մացերատը՝ հատուկ բուժական հաստատության հիվանդը, ում զարգացումը կանգ է առել 3 տարեկան հասակում և որը երբեք չի բաժանվում թիթեղյա թմբուկից և դրա միջոցով է նկարագրում իր տեսած ամեն բան: Սանիտար Բրունո Մյունստերբերգը նրան գրելու թուղթ է բերում, և Օսկարը սկսում է իր և իր ընտանիքի կյանքի պատմությունը: Նախ սկսում է մորական տատից՝ Աննա Բրոնսկուց, որը 1899 թ. ժանդարմներից փրկել է հերոս պապուն՝ Յոզեֆ Կալայչեկին` թաքցնելով նրան իր լայն փեշի տակ: Նա ծնում է Օսկարի մորը՝ Ագնեսին: Յոզեֆ Կոլայչեկը ուրիշի անվան տակ ապրում է կնոջ հետ: Սակայն նրան հայտնաբերում...
եպը գրվել է 1985-1989 թվականներին: Գիրքը բաղկացած է երկու մասից (առաջին մաս՝ 19 գլուխ, երկրորդ մաս՝ տասնյոթ գլուխ) և Օրհան Փամուկի վերջաբանից, որտեղ ներկայացնում է վեպի ստեղծման պատմությունը: Վեպն ընծայված է Այլընին: Վեպի բնաբանն է. «Իբնի Արաբին ասում է՝ իր դերվիշ հոգին երկինք համբարձվում, հասնում է աշխարհը շրջապատած Քաֆ լեռանը, տեսնում է, որ սարի շուրջ օձ է փաթաթվել: Ակնհայտ է, որ այսօր աշխարհի շուրջ նման սար և սարի շուրջ նման օձ չկա: Իսլամի հանարագիտարան»: Վիքիպեդիա
Օրհան Փամուկի՝ 1998 թվականին տպագրված վեպը։ Գրքի համար 2006 թվականին Փամուկը ստացել է Գրականության Նոբելյան մրցանակ։ Գիրքը, որը պատմում է Օսմանյան կայսրության ժամանակների մանրանկարիչների մասին, մեծացրեց Փամուկի միջազգային համբավն ու հասցրեց նրան Նոբելյան մրցանակի։ Փամուկի այս գործում կան Ջոյսի, Կաֆկայի, Մաննի, Նաբոկովի և Պրուստի, Ումբերտո Էկոյի, Խորխե Լուիս Բորխեսի ազդեցությունները։ Հետաքրքիր է, որ այդ ազդեցությունների ընդգծումը ոչ միայն չի ստվերում Փամուքյան բնագիրը, այլև տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Փամուքն ամենալավը գիտի այդ ազդեցությունների մասին և չի էլ փորձում թաքցնել դրանք։ Նա օգտագործում է համաշխարհային վեպի փորձառությունը, խաղարկում է դրանք՝ իր պատմելիք արևելյան նյութը արևմտյան վեպի ծանոթ ֆորմաներով համընթեռնելի դարձնելու համար։...
Ավստրիացի հանրահայտ գրող Պետեր Հանդկեի այս ժողովածուն ներառում է նրա արձակ լավագույն ստեղծագործությունները, որոնց մեծագույն մասը հայերեն է թարգմանվում առաջին անգամ: